ԲՀԿ-ի մաղթանքը նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանին
«Առավոտ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ պարզաբանել է ԲՀԿ մոտեցումը նոր ձևավորվող կառավարությանը։ «Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ ԲՀԿ օրակարգում կոալիցիա մտնելու հարց դրված չէ. չկա նման ցանկություն։ Իսկ նոր վարչապետին մաղթում ենք իրապես ժողովրդի խնդիրներին և սպասումներին համահունչ ծրագրերի մշակում և իրականացում»,- ասել է Իվետա Տոնոյանը»։
Առավել մանրամասն' «Առավոտ» թերթի այսօրվա համարում: