Ավստրալիայի թանգարանից գողացել են Նապոլեոնի իրերը
Հանցագործները Ավստրալիայի Brayers թանգարանից գողացել են տասը արտեֆակտ, որոնք կապված են եղել Նապոլեոն Բոնապարտի հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Փոխանցվում է, որ գողերը գողացել են մատանի, ժապավեն, որը ստորագրված է եղել Նապելեոնի կողմից 1815 թ., ինչպես նաև մեդալիոն, որի մեջ եղել է նրա մազը:
Բացի այդ` թանգարանից անհետացել է քթախոտատուփ, արծաթե թանաքաման և երեք ոսկե կոպեկ, որոնք գտնվել են Նապոլեոնի գրպանում իր մահվան օրը:
Ոստիկանները ենթադրում են, որ հանցագործները թանգարան են մուտք գործել զուգարանի պատուհանից: Նրանք նաև հայտնել են, որ գողերին դժվար կլինի այդ ամենը վաճառել: