Ներկայացվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության երգը (տեսանյութ)
ՏեսանյութերԲրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական երգը ներկայացվել է ամերիկացի ռեփեր Փիթբուլի YouTube-ի պաշտոնական էջում: Այս մասին գրում է Rambler.ru կայքը:
Երգը, որ ստացել է "We Are One" անվանումը, կատարում են Փիթբուլը, ինչպես նաև Ջենիֆեր Լոպեսը և բրազիլացի երգչուհի Կլաուդիա Լեյտտեն:
Առաջնության պաշտոնական հիմնը՝ «Dar um Jeito» ստեղծագործությունը, փակման արարողության ժամանակ կկատարեն Կարլոս Սանտանան, Ավիչին և այլք: