Միխայիլ Շումախերը սկսել է արձագանքել ձայներին
Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերը, ով երեք ամիս գտնվում էր կոմայում, սկսել է արձագանքել ձայներին: Այս մասին հայտնում է Motorsport-ը:
Հաղորդվում է նաև, որ մրցարշավորդը արդեն կարողանում է տեսողական կոնտակտ հաստատել:
Ավելի վաղ սպորտի աշխարհի լեգենդի գործակալը հայտարարել էր, որ Շումախերը սկսել է գիտակցության գալ:
«Պարզապես չեմ կարողանում արտահայտել, թե ես որքան երջանիկ եմ: Ես աղոթում էի Միխայիլի համար ամեն օր, և իմ աղոթքները տեղ հասան: Այժմ ես հույս ունեմ նոր լավ լուրեր ստանալ Գրենոբոլից»,-ասել է մեկ այլ հանրահայտ ավտոմրցարշավորդ Ֆելիպե Մասսան, ով երկար տարիներ համարվում էր Շումախերի «սանը»: