Եվգենի Ուստյուգովը վերջ կդնի իր սպորտային կարիերային
Կրկնակի Օլիմպիական չեմպիոն բիատլոնիստ Եվգենի Ուստյուգովը հայտարարել է իր պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին:
«Ինձ համար դժվար է ասել այս խոսքերը, բայց ես որոշել եմ չշարունակել սպորտային կարիերաս: Մենք շատ ուժեղ թիմ ունենք, ովքեր հետագայում էլ հաղթանակներ կունենան: Ժամանակն է նման քայլի դիմել: Շատ կկարոտեմ սպորտում ունեցածս զգացողությունները, բայց չեմ զղջում որոշմանս համար», ասել է Ուստյուգովը Մոսկվայում ընթացող մրցավազքի չեմպիոնատի ժամանակ:
28-ամյա Կրասնոյարսկի բնակիչը 12 անգամ անհատական մասնակցություն է ունեցել աշխարհի Գավաթի խաղերին, որոնցից 3-ում հաղթանակ է գրանցել:
Աշխարհի խաղերի ժամանակ Եվգենի Ուստյուգովը 2 անգամ արժանացել է արծաթե մեդալի: