Միխայել Շումախերը ուշքի է գալիս
Միխայել Շումախերի մամուլի քարտուղար Սաբինա Քեմը հայտնել է,որ հայտնի վազորդը,ով արդեն 3 ամիս անգիտակաից վիճակում է քիչ-քիչ գիտակցության է գալիս: Գրում է Սպլետնիկը:
Այսօրվա հայտարարության մեջ մարզիկի քարտուղարն ասել է,որ Շումախերի մեջ գիտակցության առաջընթաց կա:Արդեն կան գիտակցության գալու առաջին նշանները:
Այս ամբողջ ընթացքում մենք նրա հետ ենք,օգնում ենք նրան հաղթահարել այս դժվար վիճակից դուրս գալու համար:Մենք չենք թաքցնի նրա վիճակի մասին:Անցյալ ամսին Շումախերի հարազատները նշում էին,որ շատ չնչին հույս կա նրա գիտակցության բարելավմանը:
Երեկ,Սաբինա Քեմը հերքել է այն լուրերը,թե իբր Շումախերի կինը՝Կորիննան ցանկանում է մարզիկին տեղափոխել Շվեյցարիա և բուժումը շարունակել տանը:
Շումախերը գլխուղեղի ծանր վնասվածքը ստացել էր դեկտեմբերի վերջին,Ֆանսիակն ալպերում դահուկով սահելու ժամանակ:Այդ օրվանից նա գտնվում է Գրենբոլի հիվանդանոցում:Պատահարը,որն ավարտվել է յասպես տխուր,Ֆրանսիայի դատախազությունը որակել է որպես դժբախտ պատահար: