Միխայել Շումախերն արթնանալու ազդանշաններ է տվել
Աշխարհի յոթակի չեմպիոն, Ֆորմուլա-1-ի գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերը, ով գլխուղեղի ծանր վնասվածքից հետո կոմայի մեջ է ընկել, արթնանալու և հիշողության վերականգնման ազդանշաններ է տվել, այս մասին ասել է ավտոարշավորդի մենեջերը՝ Սաբինա Կեմը, փոխանցում են գերմանական ԶԼՄ-ները:
Բժիշկների փաստերի համաձայն՝ եթե նույնիսկ Շումախերն արթնանա, նրա գանգուղեղի վնասվածքը կմնա մինչև կյանքի վերջ:
Հիվանդանոցում գնտվելու օրվանից այս կողմ Շումախերի քաշը 75կգ.-ից իջել է 55կգ.-ի: