Կան նշաններ, որոնք հույս են ներշնչում. Միխայիլ Շումախերի մամուլի խոսնակ
Միխայիլ Շումախերի մամուլի խոսնակ Սաբինա Կեմը հերքել է լուրերը այն մասին, թե իբր Ֆորմուլա -1 մրցաշարի յոթակի չեմպիոնի կինը մտադիր է կառուցել 10 միլիոն ֆունտ արժեցող բուժկետ Շումախերների առանձնատան տարածքում:
«Ասեկոսներն այն մասին, թե Կորիննան իբր վերակառուցում է տունը, որպեսզի տեղափոխի այնտեղ , ինչպես ասում են, անհույս Միխայիլին , բացարձակ անհիմն են»,- Կեմին է մեջբերում գերմանական Bild-ը:
Այնուհետև Կեմը հայտարարել է, որ հույս դեռ մնում է, չնայած որ Շումախերը մնում է կոմայի մեջ արդեն չորս ամիս:
«Կարող եմ միայն ասել, որ կան նշաններ, որոնք հույս են ներշնչում»,- ասել է Կեմը: