Շումախերի կինը ավտոմրցարշավորդին տեղափոխելու է Ժնևի իրենց առանձնատունը
Միխայիլ Շումախերի կնոջը բժիշկները թույլ են տվել Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոնին, ով գտնվում է արհեստական կոմայի մեջ, տեղափոխել Ժնևի իր առանձնատուն: Այս մասին հայտնում է Motorsport.com-ը:
Նրա կինը հայտնել է, որ արդեն երեք ամիս է, ինչ Շումախերը արհեստական կոմայի մեջ է և նրանք մեծ գումարներ են ծախսել, սակայն մինչ այժմ օգուտ չկա: Կինը հավելել է, որ, թեև բժիկները թույլ են տվել Շումախերի կնոջը տեղափոխել նրան, սակայն նա ողջ ճանապահի ընթացքում գտնվելու է բժիշկների հսկողության տակ: