Ռուսական մամուլի անդրադարձը Սահմանադրական դատարանի այսօրվա որոշմանը
ՀՀ ՍԴ-ն այսօր՝ ապրիլի 2-ին, Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ, որոնց վերաբերյալ հայց էր ներայացվել դատարան: Այս մասին հայտնում է «Газета.Ru»-ն:
Դատարանի որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո: Փաստաթղթում շեշտվում է, որ «պարտադիր» բաղադրիչը համարվում է հակասահմանադրական: Միաժամանակ ՍԴ-ն մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել խորհրդարանին և կառավարությանը՝ օրենքի որոշ դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:
Սահմանադրական դատարանը փաստել է, որ օրենքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը և սեփականության իրավունքի սահմանափակումներ են պարունակում:
Նոր համակարգը ենթադրում է, որ 1974թ. հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 %, 5% էլ վճարելու է պետությունը:
Այս օրենքի ընդունումը հարուցել է Հայաստանի բնակչության դժգոհությունը: Նախորդ 3 ամիսների ընթացքում Հայաստանում բողոքի ակցիաներ էին ընթանքում: Այդ բողոքի ակցիաները նաև ստեղծել էին կոնֆլիկտային իրավիճակ գործատուների և աշխատակիցների միջև: