Իտալացի ֆուտբոլիստը որդեգրել է գնացքում լքված նորածնին
Իտալական «Սասուլլո» ֆուտբոլի ակումբի ֆուտբոլիստ Ֆլորո Ֆլորեսը որդեգրել է երեք օրական երեխայի, ով գտնվել էր Նեապոլից ուղևորվող գնացքի նստատեղի տակ:
Իմանալով, որ լքված երեխայի ծնողներն այդպես էլ չեն գտնվել, Ուդինեզեի 30-ամյա նախկին ֆորվարդը անտարբեր չի մնացել և կապվել է իշխանութունների հետ, որպեսզի որդեգրի փոքրիկին: Նշենք, որ ֆուտբոլիստն արդեն ունի երեք երեխա, այս փոքրիկը կլինի չորրորդը:
«Տեսնելով ինֆորմացիա փոքրիկ Ֆրանչեսկոյի մասին, մենք հետևեցինք մեր սրտի կանչին: Ես ֆուտբոլիստ եմ, բայց նախ և առաջ՝ հայր : Ես ոչ մի հերոս էլ չեմ: Կարծում եմ, ամեն նորմալ մարդ իմ փոխարեն նույնը կաներ: Այժմ մենք զբաղվում ենք օրինական գործընթացներով, փաստաթղթաբանությամբ և շատ շուտով այդ հարցը կլուծենք»,- գրել է Ֆլորեսը թվիթերյան իր էջում:
Ինչպես հայտնել են բժիշկները, նորածին երեխան եղել է 3-4 օրական, երբ գտնվել է գնացքի նստարաններից մեկի տակ՝ պայուսակում: Գնացքը շարժվելիս է եղել Նեապոլից Ավելլինո :