Յագուդինը հեռանկարային է համարում Կովտունին
Օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Յագուդինը հայտարարել է, որ եթե Մաքսիմ Կովտունը, ով Աշխարհի Առաջնությունում չգրավեց հաղթողների ցուցակում համապատասխան տեղ, ելույթ ունենար Սոչիում անցկացվող Օլիմպիական խաղերին, կկարողանար պայքարել հնգյակի մեջ հայտնվելու համար:
«Թիմային առաջատար լինելու արդյունքերը ոչ մի կերպ չէին փոփոխվի,- մեջբերում է Յագուդինի խոսքերը "Советский Спорт"-ը.- Իսկ ինչ վերաբերում է անհատական առաջատարությանը, մենք կտեսնենինք, որ Մաքսիմը գնում է մինչև վերջ, պայքարում է, այլ ոչ թե ձեռքով հաջողություն անում հանդիսատեսին» :
«Ձեռքով հաջողություն անող» մարզիկը անվանել է Պլյուշչենկոյին, հստակեցնում է պարբերականը և հավելում, որ Յագուդինը շատ հեռանկարային է համարում Կովտունին:
Հիշեցնենք, որ Սոչիի Օլիմպիադայում տղամարդկանց անհատական սահքի մարզաձևում Ռուսաստանը ներկայացնող Եվգենի Պլյուշչենկոն ստիպված եղավ հրաժարվել շարունակել իկր պայքարը վնասվածքի պատճառով, ինչի արդյունքում ոսկին բաժին հասավ Յուդզուրու Խանյուին: