Spice Girls-ը կվերամիավորվի առանց Վիկտորիա Բեքհեմի
1990-ականներին մեծ ժողովրֆականություն վայելող փոփ խումբ Spice Girls-ը նորից քննարկու է բեմ վերադառնալու հարցը: Այս մասին հաղորդումը է Ռամբլերը ` հղում տալով International Business Times UK-ին:
Վերամիավորման նախաձեռնողը Մելանի Սին է, ով հայտարարել է, որ ակտիվ բանակցություններ են ընթանում խմբի լիարժեք վերամիավորման համար: Երգչուհու խոսքով բոլոր աղջիկները շատ ոգևորված ենԼոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած ելույթից հետո, որ դեմ չեն միասնական հյուրախաղերի մեկնելուն:
Սակայն արդեն այժմ պարզ է , որ Վիկտորիա Բեքհեմը չի վերադառնա բեմ: Անգամ Օլիմպիական խաղերին ելույթ ունենալու նրա պայմանը եղել էր այն, որ այդ ելույթը կլինի միակը, և նա այլևս չի վերադառնա իր անցյալի այդ էջին: