ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Կարեն Մանուկյանի հետ. Մամիկոն Խոջայանին վիրահատել են, վիճակը բավարար է (լուսանկարներ և տեսանյութ)
ՀասարակությունԻնչպես արդեն տեղեկացրել էինք, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջայանը, ով ադրբեջանական գերության մեջ էր հայտնվել հունվարի 28-ին, իսկ մարտի 4-ին Ադրբեջանը նրան ազատ էր արձակել, պետք է ենթարկվեր բազկոսկրի վիրահատության:
Օրեր առաջ հիվանդին վիրահատել են: Մամիկոն Խոջայանի առողջական վիճակի մասին տեղեկանալու համար Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանի հետ, ով տեղեկացրեց.
«Հետվիրահատական շրջան է, վիճակը բավարար է, վերքերը լավանում են: Դժվարությամբ, բայց կոնտակտի մեջ է մտնում հարազատների հետ: Արդեն փորձում ենք նրան կանգնեցնել: Հիվանդը նյարդաբանի և մեր հսկողության տակ է»:
Այն հարցին, թե դեռ քանի օր հարկ կլինի Մամիկոն Խոջայանին պահել հիվանդանոցում, Կ. Մանուկյանը պատասխանեց:
«Եթե նոր խնդիրներ չառաջանան, 10 օր դեռ մեր վերահսկողության տակ կլինի»:
Կարինե Գևորգյան