Ի՞նչ են հորդորել ռուսաստանցի պաշտոնյաները Ծառուկյանին և Տեր-Պետրոսյանին
«168 ժամ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրես կուսակցության մեր աղբյուրները վստահեցնում են, որ օրերս Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հեռախոազրույց են ունեցել ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ և նրանց հորդորել են ավելի ակտիվորեն ներգրավվել իշխանության դեմ պայքարում: Ըստ նույն աղբյուրների, ռուսները երաշխավորել են, որ կապահովեն Ծառուկյանի սեփականության անձեռնմխելիությունը: Ռուսաստանի ղեկավարությանն անհանգստացնում է այն հանգամանքը, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:
Մինչ այժմ Հայաստանի այդ հայտարարություններն այնքան էլ լուրջ չէին ընդունվում, քանի որ ԵՄ ղեկավարությունը հայտարարում էր դրա անհնարինության մասին: Բայց վերջին շրջանում ԵՄ-ն կտրուկ փոխել է իր մոտեցումները, որն արտահայտվեց երեկ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրմամբ: Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ նույնը տեղի ունենա Հայաստանի հետ, և այդ հարցում նրան կօգնի ընդդիմությունը»:
Առավել մանրամասն' «168 ժամ» թերթի այսօրվա համարում: