Ժաննա Ֆրիսկեի բուժման համար օգտագործվում են նոր փորձարկվող դեղեր
Որոշ մանրամասներ են հայտնի դարձել երգչուհի Ժաննա Ֆրիսկեի առողջության մասին: Վերջինս բուժման կուրս է անցնում ԱՄՆ-ում: Հայտնի է դարձել, որ վերջինիս բուժում են նոր փորձարկվող դեղամիջոցով:
Ժաննա ֆրիսկեի հայրը "Комсомольская правда"-ի հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ-ում քիմիայով քաղցկեղի բուժումն այլևս ակտուալ չէ, քանի որ կիրառվում են ժամանակակից մեթոդներ: Մասնավորապես՝ նրա բուժման համար կիրառվելու է նոր դեղամիջոց: Հոր խոսքով` իր դուստրն իրեն բավականին լավ է զգում: Ժաննան այս ընթացքում կարողացել է անգամ նիհարել մոտ 6 կիլոգրամ:
Մասնագետների պնդմամբ՝ այն դեղամիջոցներով, որոնցով բուժվում է Ժաննան, կան նաև Ռուսաստանում: Հիշեցնենք, որ երգչուհու հիվանդության մասին հայտնի է դարձել հունվարի վերջին: