Ամերիկացի կինը Disneyland գնալու համար բոլորին խաբել է, որ իր երեխան քաղցկեղով է հիվանդ
Մարդիկ երբեմն պատրաստ են ամեն ինչի` հանուն իրենց նպատակի: Նույնիսկ ոմանք պատրաստ են իրենց երեխաներին պիտակավորել վտանգավոր հիվանդություններով: 28-ամյա կինն իր հարազատներին և բարեկամներին խաբել է, որ իբրև 6-ամյա տղան քաղցկեղով է հիվանդ: Հիմնական նպատակը հանդիսացել է այն, որ նրանք գնան Disneyland: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն` հղում անելով Metro-ին:
2012 թվականից բարեգործական կազմակերպությունը սկսել է երեխայի համար գումար հավաքել: Կինն անգամ գրել է, որ իր երեխային մնացել է ապրելու 8 ամիս: Արդյունքը եղավ այն, որ հավաքվեց մոտ 25 հազար դոլար: Երեխան անգամ հավատացել էր, որ քաղցկեղով հիվանդ է և շուտով պետք է մահանա:
Բարեբախտաբար, դա իրկանա չէր, այլ պարզապես երեխան դարձել էր մոր կամայականության զոհը: Գումարից մոտ 16 հազար դոլարը ծախսվել էր ճանապարհի վրա: Թե որքան ժամանակ է նա անցկացրել Disneyland-ում, հատնի չէ: Սակայն, տեղական իշխանությունները կարողացել են բացահայտել մոր խաբեությունը և ձերբակալել նրան: