Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը առաջին հերթին պետք է լուծվի երկկողմանի ֆորմատով. Իրանի ԱԳՆ
Երևանը և Բաքուն ինքնուրույն են որոշումներ ընդունում, թե ով պետք է լինի միջնորդ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ասիայի և Օկեանիայի հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Իբրահիմ Ռահիմպուրը:
«Եթե Երևանը և Բաքուն ընդունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցում, ապա դա իրենց գործն է»,- նշել է Ռահիմպուրը:
Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունը պետք է նախ կարգավորվի երկկողմանի ֆորմատով, իսկ այնուհետև այլ երկրների միջնորդությամբ: