Էշթոնը Իրանում հանդիպել է այնտեղի հայոց թեմի առաջնորդի հետ. ադրբեջանական մամուլը հիսթերիայի մեջ է (լուսանկար)
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մարտի 10-ին այցելել է Իրան:
Փոխանցվում է, որ Էշթոնը Իրանի Նոր Ջուղայում այցելել է Հայկական Ամենափրկիչ եկեղեցին: Իրանում Հայոց թեմի առաջնորդ Տեր Բաբկեն Չարյանը հայտնել է Էշթոնին, որ Իրանի կառավարությունը պահպանում է հայկական եկեղիցները, իսկ մինչ այդ հարևան երկրում՝ Ադրբեջանում, ավիրում են Հին Ջուղայում գտնվող հայկական գերեզմանները: Հայոց թեմի առաջնորդը այդ գործողությունները անվանել է՝ որպես մշակությաին ցեղասպանություն:
Էշթոնի այցը Իրան այդքան չէր զայրացրել Ադրբեջնական կողմին, ինչքան որ նա հանդիպել է Իրանում Հայոց թեմի առաջնորդ Տեր Բաբկեն Չարյանի հետ: Մասնավորապես՝ ադրբեջանական կայքերից մեկը. « Էշթոնի այցի հետ կապված առաջանում են մի շարք հարցեր: Իրանում Էշթոնի հանդիպումը կազմվել է Իրանական իշախնությունների կողմից: Ինչո՞ւ է նա գնացել հայկական եկեղեցի, լավ գիտակցելով, որ այտեղ պետք է հնչեն հակաադրբեջանական հայտարարություններ: Սակայն հավանականություն կա, որ Էշթոնը այցելել է հայկական եկեղեցի, առանց Իրանի իշխանություններին տեղյակ պահելու:
Ինքնին առաջանում է ենթադրություն, որ այս ամենը սադրանք է: Այս ամենը ցույց է տալիս, որ իրանական կողմը, օգտագործելով հայկական գործոնը, ցանկանում է ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա: Այդ իսկ պատճառով Թուրքիան պետք է պատրաստվի 2015 թ. «ցունամիին» , որը կանխագուշակել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»: