Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-...

Հենրիխ Մխիթարյան. Չէ´, ես ոչ մի սոցցանցում չկամ

Ստորև ներկայացնում ենք երիտասարդ հայ ֆուտբոլիստ, Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը  «Ե՞ս Yes!»–ի հատուկ թողարկման համար:

 

Հենրիխ Մխիթարյանով հպարտանալու առիթ մենք մեկ անգամ չէ, որ ունեցել ենք: Երիտասարդ հայ ֆուտբոլիստը հստակ քայլերով առաջ է գնում և ավելի ու ավելի կայուն դիրք գրավում ֆուտբոլում: Վերջին շրջանում նրան հաճախ է անդրադառնում նաև եվրոպական մամուլը: Ըստ մի շարք հրապարակումների' Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված են նաև եվրոպական անվանի ակումբները:


Այս տարի Հենրիխի տարին է ըստ հորոսկոպի: Նա տարով օձ է: Ֆուտբոլիստի հետ զրուցել ենք «Ե՞ս Yes!»–ի հատուկ թողարկման համար:

- Հավատո՞ւմ ես աստղագուշական տեսություներին:

- Ո´չ, չեմ հավատում, քանի որ յուրաքանչյուր մարդու ճակատագիր որոշված է, և միայն ինքը կարող է իր ճակատագրին տեր լինել: Թե աստղագուշակն ամեն օր ինչ կպատմի, կարևոր չէ:

- Առհասարակ նախընտրում ես Նոր տարին ընտանիքի՞, թե՞ ընկերների հետ դիմավորել:
- Ամանորն ընտանեկան տոն է, և կարծում եմ' այն պետք է ընտանիքի անդամների հետ դիմավորել:

- Ինչպե՞ս է անցնում առօրյադ, երբ Հայաստանում ես լինում և ինչպիսի՞ն է այն Ուկրաինայում:
- Հայաստանում ընկերներիս հետ լինելու ժամանակ ավելի շատ եմ ունենում: Դոնեցկում ավելի շատ պարապմունքներով եմ զբաղված: Քանի որ ժամանակը շատ քիչ է, փորձում եմ ավելի շատ կենտրոնանալ պարապմունքներիս վրա:

- Ինչպիսի՞ն պետք է լինեն ընկերներդ: Ունե՞ս չափորոշիչներ «ընկեր» կոչման համար:
- Ինձ համար ընկերներն «ինչպիսին» չեն լինում, ընկերը լինում է էնպիսին, որ ոչինչ չես կարող փոխել նրա մեջ, բայց նա ընկերդ է: Եթե ինքը դեպի վատն է փոխվում, ուրեմն էլ չի կարող քեզ ընկեր լինել: Ես արդեն ունեմ իմ ընկերական շրջապատը: Ընկերն ավելի շատ մանկուց է լինում: Այս տարիքում նոր ընկերներ ձեռք բերելը քիչ հավանական է:

- Կա՞ բնավորության մի գիծ, որն ընդհանուր է բոլոր ընկերներիդ մեջ, ու գուցե հենց դա է ձեզ կապում:
- Այո, մենք ունենք այդ գիծը' ազնվությունը, դրա համար էլ մինչև հիմա ընկերություն ենք անում: Մենք ազնիվ ենք միմյանց հանդեպ:

- Տեղյակ եմ, որ նախասիրություններիցդ մեկը կարդալն է: Ակտիվ պարապմունքերի տեմպի մեջ հասցնո՞ւմ ես կարդալ:
- Չեմ կարող ասել, որ օրվա ընթացքում 30-40 էջ կարդում եմ, բայց երբ ժամանակ եմ ունենում, ընթերցում եմ:

- Էլ ի՞նչ նախասիրություններ ունես:
- Նախասիրություններով զբաղվելու ժամանակ առհասարակ չեմ ունենում, բայց երբ ժամանակս թույլ է տալիս, փորձում եմ հաճելի երեկո անցկացնել:

- Իսկ ինչպիսի՞ երեկոն է քեզ համար հաճելի:
- Կարելի է ընկերների հետ հաճելի երեկո անցկացնել' գնալով բոուլինգ, բիլիարդ խաղալու կամ շատ հանգիստ երեկո ունենալու: Անպայման չէ ինչ-որ ակտիվ զբաղմունք ունենալ, որ երեկոն հաճելի լինի, կարող ենք ընկերներով նստել և ուղղակի զրուցել ինչ-որ հետաքրքիր թեմայի մասին:

- Ընտանիքիդ անդամներն անմիջական կապ ունեն ֆուտբոլի հետ: Հայրդ հայտնի և սիրված ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանն էր, մայրդ' Մարինա Թաշչյանը, աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, քույրդ' Մոնիկան, աշխատում է ՈՒԵՖԱ-ում: Քո' ֆուտբոլիստ դառնալու որոշումն ինչպե՞ս կայացրիր:- Երբ հայրս ֆուտբոլ էր խաղում, մայրս դեռ չէր աշխատում, ես էլ փոքր էի: Այսինքն ընտանիքում «ֆուտբոլային» միայն հայրս էր: Տանը միայն նա է ֆուտբոլով զբաղվել ու, հետևելով նրան, մեջս ցանկություն առաջացավ, որ ես էլ ֆուտբոլիստ դառնամ: Էնպես չէր, որ ես ծնվել եմ, արդեն մայրս աշխատել է ֆեդերացիայում, ու տանը բոլորը «ֆուտբոլային» էին:

- Կուզեի՞ր' որդիդ էլ զբաղվեր ֆուտբոլով:

- Ես ավելի շատ կուզեմ, որ որդիս լավ մարդ մեծանա, հետո արդեն ֆուտբոլի մասին կմտածենք:

- Իսկ եթե դո՞ւստր ունենաս: Կա նաև աղջիկների հավաքական: Ինչպե՞ս ես վերաբերվում աղջիկների ֆուտբոլ խաղալուն: Կցանկանայի՞ր աղջիկդ ֆուտբոլով զբաղվեր:
- Չէ°, իմ կարծիքով' ֆուտբոլը կնոջ սպորտաձև չէ: Իհարկե, դա իմ կարծիքն է, կան շատ աղջիկներ, ովքեր սիրում են ֆուտբոլ ու զբաղվում են դրանով: Ես չեմ կարող քննադատել, դա նրանց ցանկությունն ու նպատակն է:

- Անձնական կյանքումդ նորություններ ունե՞ս:
- Չեմ ուզում խոսել այս մասին:

- Իսկ կա՞ որոշակի տարիք, որը ճիշտ ես համարում ընտանիք կազմելու համար:
- Չէ, չկա նման տարիք, ընտանիք պետք է կազմել, երբ գալիս է պահն ու ժամանակը:

- Ֆուտբոլիստի կարիերան կարճ կյանք ունի: Որպես ֆուտբոլիստ դրսևորվելու, կայանալու և անուն ձեռք բերելու համար քիչ ժամանակ կա: Ըստ քեզ' մինչև հիմա հասե՞լ ես այն ամենին, ինչը քեզ համար առաջնային և կարևոր էր:
- Ես հիմա չեմ կարող գնահատական տալ իմ կարիերային, քանի որ շատ քիչ ժամանակ է, ինչ ֆուտբոլային ասպարեզում եմ ու չեմ ուզում ժամանակից շուտ գնահատական տալ: Ավելի լավ է' սպասեմ կարիերայիս ավարտին. այն ժամանակ էլ գնահատական կտամ ու կասեմ' կարո՞ղ էի ավելի շատ ձեռքբերումներ ունենալ, թե՞ ոչ:

- Ի՞նչն է կարևոր ֆուտբոլում հաջողության հասնելու համար:
- Աշխատանքը, քանի որ միայն տաղանդը բավարար չէ ֆուտբոլիստ դառնալու համար:

- Ֆուտբոլում ի՞նչ ասել է տաղանդ: Մի՞թե ֆուտբոլիստ մարզումների և աշխատանքի արդյունքում չեն դառնում:
- Ցանկացած մարդ ունի տաղանդ և պետք է գտնի իր տաղանդն այն բնագավառում, որում ուժեղ է: Եթե ֆուտբոլիստն օժտված է ֆուտբոլային տաղանդով, միայն դրանով չի կարող առաջ գնալ, պիտի կարողանա տաղանդը համատեղել աշխատանքի և նվիրվածության հետ: Դա նույնն է, որ ինչ-որ նկարիչ լավ նկարի, բայց չգնա նկարչության: Ամեն մարդ պիտի կարողանա գտնել իր ճիշտ ուղին:

- Հայաստանի հավաքականը վերջին տարիներին մեծ առաջընթաց գրանցեց: Անկախ այն հանգամանքից' հաղթո՞ւմ է, թե՞ պարտվում, արժանի խաղ է խաղում: Դա առաջին հեթին մարզվածությա՞ն, թե՞ հոգեբանական պատնեշ հաղթահարելու արդյունք էր:
-Կարծում եմ' հոգեբանական խնդիր չկար, որ հաղթահարեին, ուղղակի ազգային հավաքականում սերնդափոխություն եղավ, և այն ֆուտբոլիստները, ովքեր ազգային հավաքականի ճամբարում են, նվիրված են ամբողջ հոգով և անկախ մրցակցից' կարողանում են ամեն ինչ անել, որպեսզի դրական արդյունքի հասնեն:

- Քո մասին հաճախ գրում է նաև միջազգային մամուլը: Ըստ որոշ հրապարակումների' քեզնով հետաքրքրված են նաև եվրոպական առաջատար ակումբները: Ունե՞ս հստակ առաջարկներ:
-Ես հիմա մամուլ չեմ կարդում, չգիտեմ' ով է հետաքրքրված: Ես ունեմ պայմանագիր և պատրաստվում եմ մինչև վերջ այն կատարել: Ես այդ մասին չեմ ուզում խոսել: Դա իմ խնդիրը չի:

- Դու միշտ աչքի ես ընկնում որպես լավ ֆուտբոլիստ և անընդհատ ուշադրության կենտրոնում ես: Արդյո՞ք դա ինչ-որ կերպ ազդում է խաղընկերներիդ տրամադրվածության վրա: Նրանց կողմից նախանձ զգո՞ւմ ես:
- Չեմ կարող ասել. եթե նախանձում են, ես չեմ իմանա այդ մասին: Ես ավելի շատ կենտրոնանում եմ իմ խաղի, պարապմունքների վրա, իսկ եթե ինչ-որ մեկն ինձ նախանձում է, դրանով ոչ թե ինձ է վատություն անում, այլ իրեն: Ինձ համար կարևոր է լավ խաղալն ու թիմին օգտակար լինելը:

- Ո՞րն է քո հաջողության գրավականը:
- Ես միայն իմ թիմակիցների շնորհիվ եմ հաջողության հասնում: Ամեն ինչ կախված է նրանից, թե թիմակիցներս որքանով են ինձ օգնում:

- Հայաստան-Իտալիա խաղից հետո մեծ աղմուկ բարձրացրեց այն հանգամանքը, որ հանդիսատեսը լքեց մարզադաշտը մինչ խաղի ավարտը: Ի՞նչ էիր զգում այդ պահին:
- Դա մարզադաշտը լքողների խնդիրն է: Ես ավելի շատ պետք է կենտրոնանամ իմ խաղի վրա, որ կարողանամ դրական արդյունքի հասնել, իսկ ով չի համբերում մինչև խաղի ավարտը, իր խնդիրն է: Ես ոչինչ չեմ կարող ասել: Մենք խաղում ենք այն մարդկանց համար, ովքեր հավատում են մեզ և մինչև վերջին րոպեն սպասում են, որ հաղթենք:

- Նման պահերի թևաթա՞փ ես լինում:
- Հնարավոր է, բայց ամեն մարդ յուրովի է մտածում, և ոչ ոքի չեմ կարող մեղադրել: Ես մինչև վերջին րոպեն մտածում եմ լավ խաղալու մասին:

- Սոցիալական ցանցերում քո անունով մի շարք էջեր կան: Դրանց դո՞ւ ես հետևում:
- Չէ´, ես ոչ մի սոցցանցում չկամ ու ոչ մեկի հետ կապ չեմ պաշտպանում այդ միջոցով: Ես ավելի շատ հեռախոսով եմ շփվում:

- Իսկ երկրպագուների՞դ հետ:
- Երկրպագուների հետ շփվում եմ միայն փողոցում, եթե ինչ-որ մեկը ցանկություն է հայտնում մոտենալու:

- Երբ Հայաստանում ես լինում, շա՞տ են մոտենում, «անհանգստացնում»:
- Նայած ժամանակ: Կախված է նրանից, թե ով կարող է հանդիպել փողոցում. եթե մոլի երկրպագուներ են, մոտենում են, ցանկանում նկարվել, բայց կան մարդիկ, ովքեր ամաչում են մոտենալ:

- Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ քեզ նյարդայնացնում է հայտնի լինելը: Ասենք' ուզում ես մենակ մնալ կամ ուղղակի քայլել փողոցով, բայց անընդհատ ուշադրության կենտրոնում ես:
- Երբ ուզում եմ միայնակ մնալ, տանից դուրս չեմ գալիս. եթե մարդն ինչ-որ բանի տրամադրություն կամ հավես չունի, բնականաբար, չի անում:

- Փաստորեն, փողոցում քայլելո ւ սովորություն չունե՞ս:
- Երբ արձակուրդում եմ, փորձում եմ ընկերներիս հետ քայլել, ինչ-որ տեղ գնալ, խոսել, զրուցել:

- Խոսքս միայնակ քայլելու մասին էր:
- Չէ´, հո գիժ չեմ, մենակ քայլեմ: Էս կյանքում ո՞վ է մենակ քայլում:

- Մտածո՞ւմ ես ապագայի մասին: Ինչպիսի՞ն ես այն պատկերացնում:
- Ես հեռավոր ապագայի մասին չեմ մտածում, ավելի շատ մտածում եմ վաղվա օրվա, ոչ թե 2-3 տարի հետոյի մասին: Մարդ պետք է ապրի այսօրվա ու վաղվա օրով:

- Երազանքներ ունե՞ս:
- Հա, շատ երազանքներ ու նպատակներ ունեմ, որոնք փորձում եմ իրականացնել քայլ առ քայլ: Մի նպատակին հասնելուն պես իմ առջև նոր նպատակ եմ դնում:

- Ինչի՞ մասին ես երազում:
- Կարծում եմ' դրանք շատ անձնական են, ու չեմ ուզում բարձրաձայնել դրանց մասին: Պետք է հասնել նպատակին, հետո միայն խոսել դրա մասին:

Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://www.esyes.am/news/article/view/5/5653/
դիտվել է 48286 անգամ
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan