Ինքնասպան եղած Հայկ Հայրապետյանի գործը շուրջ 6 ամիս քննելուց հետո կարճվեց
«Ժողովուրդ» թերթը գրում է.«2013թ. օգոստոսի 20-ին կառավարության շենքից ինքնասպան եղած ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից Հայկ Հայրապետյանի գործը շուրջ 6 ամիս քննելուց հետո կարճվեց։ Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ոստիականության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Ըստ այդմ, գործը կարճվել է փետրվարի 14-ին ՀՀ Քր.դատ.օր 35 հոդվածի 1-ին մասի 1 կետով՝ Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը։
Հիշեցնենք, որ ինքնասպան եղած Հայկը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի բարեկամն էր՝ մայրական կողմից»,-գրում է «Ժողովուրդ» թերթը։
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։