Վերմախտի Հայկական Լեգիոնի հերոսական գումարտակները. Կազմավորում
Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև սկսված պատերազմի հենցսկզբիցգերմանական հրամանատարությունը խնդիր առաջադրեց ստեղծել բանակային հատուկ ստորաբաժանումներ,որոնք պետք է կատարեին քայքայիչ և դիվերսիոն հետախուզական գործողություններ կարմիրբանակի թիկունքում և ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում: Արևելյան ռազմաճակատումԱդոլֆ Հիտլերի հրամանով կազմավորվեցին ազգային ռազմական կառույցներ, որոնք որպեսԳերմանիային հավասար դաշնակիցներ պետք է մարտնչեին Կարմիր բանակի և բոլշևիկյան իշխանությանդեմ, ազատագրելու համար կոմունիզմի լծից շղթայված ու հարստահարված իրենց ազգայինհանրապետությունները:
1941 թվականին գերմանական հրամանատարությունը այդնպատակով Արևելյան ռազմաճակատում հիմնեց “Արևելյան Լեգիոն”-ի բանակային կազմավորման շտաբ և նույն ժամանակահատվածումստեղծվեցին ազգային լեգիոնների չորս համալրումներ, որոնք ռազմական կառույցներ էինև Բեռլինում ունեին ազգային կոմիտեներ:
Սկզբնական շրջանում այդպիսի խմբեր կազմավորվեցինՌուսաստանից և խորհրդայնացած նախկին անկախ հանրապետություններից վտարանդի դարձած սպաներիցու զինվորներից, որոնք ատում էին կոմունիստական ռեժիմը:
Այնուհետև այդ կազմավորումները համալրվեցինռազմագերիներից և գերմանական գրավյալ տարածքների մարտունակ բնակչությունից:Այդ ծրագիրը շատ արդյունավետ գործեց ևարդարացրեց իրեն, ու արդեն 1941 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գերմանականհրամանատարությունը որոշում կայացրեց կազմավորել Արևելյան Լեգիոններ. –“Osttruppen”:
1941 թվականի դեկտեմբերի 30-ին հրաման տրվեց կազմավորելՀայկական և Վրացական Լեգիոնները: Բացի այդ, Էրվին Ռոմելի բանակային “Afrikakorps” խմբավորմանկազմում արդեն կային հայկական առանձին զինվորական ստորաբաժանումներ:
Այս ժամանակահատվածում հաջողությամբ էր ընթանում նաևՄերձբալթյան /Լատվիա, Լիտվա, Էստոնիա/, լեգիոնների կազմավորումը: Հետագայում ստեղծվեցինԿովկաս – Մահմեդական և Թուրքեստանյան – Մահմեդական լեգիոնները, որոնցից 1942թվականի հուլիսի 22-ին կազմավորվեց Ադրբեջանական լեգիոնը: Ստեղծվեցին ևս մի քանիլեգիոններ, որոնք հետագայում վերակազմավորվեցին և միավորվեցին արդեն կայացած ուգործող լեգիոններին: Բոլոր ազգային լեգիոնները ենթարկվում էին “Արևելյան Լեգիոն”-իշտաբին, հրամանատար' գեներալ Մաքս Իլգենին, որին 1943 թվականին փոխարինեցհեծելազորի գեներալ' Էրնեստ Քյոստրինգը:
Չնայած այն բանին, որ երրորդ Ռայխը հանդիսանում էրԱրևելյան Լեգիոնների պաշտոնական կազմակերպիչն ու հիմնադիրը, այնուամենայնիվ իրականնախաձեռնողներն ու հովանավորները հանդիսանում էին ազգային կոմիտեները, որոնցանդամները հակաբոլշևիկներ և Սպիտակ էմիգրանտներ էին' դաշնակներ /հայեր/,մենշևիկներ /վրացիներ/. մուսաֆատիստներ /ադրբեջանցիներ/, ազգայնական գործիչներ ևտարբեր նացիոնալիստական խմբավորումների ու կազմակերպությունների անդամներ/Հայկական լեգիոնի ստեղծման պարագայում իրենց անմիջական մեծ նպաստը բերեցին հայնացիոնալ-սոցիալիստները' Ալֆրեդ Մուրադյանի, Արտաշես Աբեղյանի /ֆաշիստականխմբավորում/ գլխավորությամբ, Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի ցեղակրոն-ազգայնականհոսանքը և Դրաստամատ Կանայանի /Դրո/ գլխավորած վտարանդի սպաների ևզինվորականության խումբը/:
Ազգային կոմիտեները կատարում էին “վտարանդիկառավարության” ֆունկցիաներ, բայց արդեն 1944 թվականի կեսերին նրանք պաշտոնապեսճանաչվեցին կառավարություններ և ազգային լեգիոնները վերանվանվեցին Ազգային ԱզատագրականԱռանձին Կազմավորումներ:
Լեհաստանում /Գեներալ նահանգապետություն/ հիմնվեց“Հայկական լեգիոն”-ի /Armenische Legion/ ուսումնավարժական հատուկ ճամբարներ ևշտաբ, որտեղ կազմավորվում էին լեգիոնի ստորաբաժանումները: Հայկական ազգայինլեգիոնը շտաբ և համալրման ճամբարներ ուներ Ռադոմի, Պուլավայի, Դեմբլինիմերձակայքում, բայց գլխավոր շտաբը գտնվում էր Պուլավայում /Լյուբլինի մարզում/:
Ազգայնական հայ գործիչներն ու վտարանդի սպաներըգերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների և սպաների հետ միասին այցելում էինռազմագերիների ճամբարներ, որտեղ հանդիպում էին գերի ընկած կարմիր բանակային հայ զինվորներին ու սպաներին, կատարում նրանցհետ բացատրական աշխատանք, փորձելով փրկել նրանց անխուսափելի մահից: Ռազմագերիներիշրջանում կատարվում էր նպատակասլաց քարոզչական աշխատանք, համոզելով հայզինվորներին, որ Հայաստանի ու նրանց թշնամին ոչ թե Գերմանիան ու Հիտլերն են, այլՍտալինն ու բոլշևիզմը: Շատ հայ զինվորներ ու սպաներ լսելով ազգային ակնառուգործիչներին ու ազգային հերոսներին, որոնցից էին Գարեգին Նժդեհն, ԴրաստամատԿանայանը /Դրո/, Հայկ Ասատրյանը, Ալֆրեդ Մուրադյանը և ուրիշներ, կամավոր միանումէին ազգային ազատագրական պայքարին և համալրում ազգային լեգիոնի գումարտակները:
Սակայն ռազմագերիներից շատերը անդամագրվում էին լեգիոնինայլ ելք չունենալով, նրանցից ոմանց կամ գերմանացիներն էին պարտադրել, կամ էլ ստիպվածէին առանց գաղափարական հենքի լեգիոնական դառնալ' գոյատևելու և մի օր, հայրենիքվերադառնալու հույսով: Այս էր երևի բարոյահոգեբանական ընկճման այն երևույթներիցմեկը, երբ առաջին իսկ հնարավորության դեպքում լեգիոնականների դասալքության պատճառնէր հանդիսանում և օգտվելով հանգամանքներից անցնում էին հակառակորդի կողմը /կարմիրբանակ, դաշնակիցներ, պարտիզաններ/: Պետք է նշել, որ Կարմիր բանակի կողմը անցած ոչմի լեգիոնական խորհրդային իշխանությունների կողմից չարդարացվեց և նրանցից շատերըդաժանաբար ոչնչացվեցին, կամ երկարատև ժամկետներով աքսորվեցին Սիբիրտաժանակրության: Գերմանական հրամանատարությունը կովկասյան ազգերից կազմավորելովազգային լեգիոններ և որպես հետևակի առանձին միավորներ ռազմաճակատի գիծ ուղարկելուցզատ հետապնդում էր նաև նրանց շարքերում քարոզչական ակտիվ պրոպագանդա իրականացնելխորհուրդների դեմ, կասեցնելու համար դասալքության և կարմիր բանակի կողմը անցնելու դեպքերը:
Վերմախտի Հայկական լեգիոնի առաջին' 808-րդ հետևակային գումարտակիառանձին զինվորների դասալքության և հակառակորդի կողմը անցնելու իրական պատճառներըուսումնասիրելով ու քննելով, գերմանական հրամանատարությունը խիստ ուսուցողականդասեր քաղեց, և այդ ամենը հաշվի առնվեց ազգային այլ միավորումների ստեղծմանժամանակ, իսկ գումարտակը վերակազմավորվեց և հետագայում վերջնականապես լուծարվեց:
Բայց Հայկական լեգիոնը հիմնականում կազմավորված էր ևուներ ազգային ազատագրական գաղափարներին և շարժմանը նվիրված հավատարիմգումարտակներ, որոնց զինվորներն ու սպաները մինչև վերջ հավատարիմ մնացին իրենցտված երդմանը և պայքարին:
Վերմախտի Հայկական լեգիոնի 809-րդ հետևակի հրաձգային գումարտակըԿովկասյան մյուս կազմավորումների հետ համեմատած ամենամարտունակն էր, էֆեկտիվն ուդժվարությունները հաղթահարողը: Հայկական գումարտակի ողջ անձնակազմը հավատարիմ էրգերման հրամանատարությանը և ցուցաբերում էր խիզախության օրինակներ ու իրենցերդմանը համապատասխան մարտնչում էին բոլշևիկյան կապանքներից հայրենիքի ազատագրությանգաղափարի համար:
Պաշտոնապես հայկական ազգային լեգիոնի երկրորդ հետևակայինգումարտակը կազմավորվեց 1942 թվականի օգոստոսի 29-ին արձակված հրամանի համաձայն'Պուլավայի և Ռադոմի ճամբարներում: Վտարանդի հայ սպաները և ազգային քաղաքականգործիչները մեկնելով Դեմբլինի, Բենժամենի, Ռիգայի ռազմագերիների ճամբարներ, հավաքագրեցին գերի ընկած 700 հայ զինվորների ու սպաների ևտեղափոխեցին ազգային լեգիոնի Ռադոմի հավաքագրման ճամբար, որոնք հետագայումերդվեցին զենքը ձեռքին պայքարել “բոլշևիկյան ժանտախտի” դեմ:
Այդ ժամանակ վտարանդի հայ սպաներն ու ազգային գործիչներըՀայկական լեգիոնի կազմավորման ճամբարներում շատ ժամանակ էին հատկացնում զինվորներիու սպաների շրջանում բացատրական աշխատանքներ տանելու ուղղությամբ: Նրանք զինվորներինպատմում էին Հայաստանի Հանրապետության /1918-1920թթ./ հերոսական ու դրամատիկշրջանի, Խորհրդային Հայաստանում ծայր առած կարմիր տեռորի /20-ական ու30-ականներին/, գերմանացի քաղաքական լիդերների ու ֆյուրերի “Վեհանձն ու վսեմ”նպատակների ու մտադրությունների մասին' երրորդ Ռայխի հովանու ներքո ստեղծել անկախու Մեծ Հայաստան: Հենց ամենասկզբից' ընդհուպ մինչև զորամասերում նրանց ընդգրկելը,Հայ ազգային կոմիտեն ապագա լեգիոնականների շրջանում այսպիսի քարոզչական ու գաղափարախոսականաշխատանքներ էր կատարում: Ապագա լեգիոնականներին հավաքագրման ճամբարից ուղարկումէին Պուլավայի ուսումնավարժական ճամբար, որտեղ հայ և գերմանացի սպաները ընդունումէին նոր համալրումները և միավորելով առաջին գումարտակի 300 լեգիոնականների հետտեղաբաշխում ազգային լեգիոնի առանձին ստորաբաժանումներում' որոնք պետք է լրացնեինիրենցշարքերը նոր զինվորներով:
Ռադոմի Հայկական լեգիոնի ուսումնական ճամբարումգումարտակները բաղկացած էին տարբեր ստորաբաժանումներից' տարբեր նշանակության ուկազմի վաշտերից, դասակներից ու ջոկատներից, որոնք անցնում էին ինտենսիվուսուցողական վարժանքներ: Սկզբնական փուլում լեգիոնականները հանդերձավորվում էինորպես ռազմավար վերցված բելգիական և ֆրանսիական բանակների համազգեստներով/ունիֆորմա/: Ֆիզիկական վարժանքներին զուգահեռ լեգիոնականները սովորում էինգերմաներեն, և գերմաներեն տրվող հրամաններ ու հրահանգներ:
Պուլավայի և Ռադոմի Հայկական լեգիոնի ճամբարներըհանդիսանում էին ազգային լեգիոնի ստորաբաժանումների հիմնական կազմավորմաննշանակության վայրեր, որտեղ տարբեր համակենտրոնացման ճամբարներից հավաքագրում ևմիավորում էին հայ ռազմագերիներին: Այստեղ էր գտնվում նաև Հայկական լեգիոնի շտաբը,որը կորդինացնում էր ուսումնավարժական գործընթացը:
Համալրումը կատարվում էր նաև Եվրոպայի երկրներիսփյուռքահայ երիտասարդության հաշվին: Հայկական լեգիոնի համար բացվեց սպայականդպրոց, որը հետագայում ստացավ բրիգադայինի կարգավիճակ: Ազգային լեգիոնի հիմնական սպայականկազմը բաղկացած էր նախկին ցարական Ռուսաստանի, Հայաստանի Առաջին Հանրապետության,Բուլղարիայի, Հունաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Լեհաստանի, Հունգարիայի բանակներիև ֆրանսիական Հայկական լեգիոնի /Արևելյան լեգիոն/ նախկին հայ սպաներից:
Լյուբլինի և Դուբլինի ռազմագերիների ճամբարներից ազգայինգործիչներ' Հ. Ասատրյանը և Ա. Ջամալյանը հավաքագրեցին և Հայկական լեգիոնիճամբարներ բերեցին 300 հայ ռազմագերիների: Այդ ընթացքում պրոպագանդիստական դպրոցիցերկու հայ սերժանտ և երկու թարգմանիչ բերվեցին ճամբար, ապագա լեգիոնականների հետաշխատանք կատարելու համար: Որպես կանոն նրանք հայ սպաներ էին Գերմանիայից կամԵվրոպական այլ երկրներից, որոնք կամավոր անդամագրվել էին ազգային Լեգիոնին: Ըստայդմ, այդպիսի գործընթացի մեջ էին ներգրաված նաև նախկին կարմիր բանակային հայզինվորներն ու սպաները, որոնք ունեին գերմաներենի տարրական իմացություն և կարողէին լինել թարգմանիչներ: Վերջիններիս իրենց հերթին ուղարկում էին կադրերի պատրաստմանտարբեր դպրոցներ մասնակցելու լեզվի տիրապետման դասընթացների, որից հետո գործուղումտարբեր տեխնիկական ուսումնարաններ վերապատրաստման, հետագայում կովկասյանազգություններին ուսուցանելու համար:
Ազգային սպայական կադրերի և ղեկավար պաշտոնյաներիպատրաստման նպատակով գերմանական հրամանատարությունը կազմավորեց յոթ մշտական գործողդպրոցներ և քոլեջներ /վարժարաններ/ նախկին հայ ռազմագերիներից և վտարանդիսպաներից, որոնք ցուցաբերեցին գերազանց արդյունքներ ուսումնական գործընթացում:
Հրամանատարական կադրերի պատրաստման պրոֆ-տեխնիկականդպրոցներ բացվեցին Լեգինովո /Լեհաստան/ և Բիչ /Էլզաս/ քաղաքներում, իսկ կրտսեր հրամանատարականկադրերի պատրաստման դպրոցներ Պուլավա /Լեհաստան/ և Կաստերս /Ֆրանսիա/ քաղաքներում:Միաժամանակ աչալուրջ գերմանական ժանդարմերիան ձերբակալություններ էր կատարում հայկական հետևակի առաջին' 808-րդ գումարտակիկասկածվող խռովարար կուրսանտների շրջանում և նորից ուղարկում Ռադոմի ճամբարուսումնավարժական հավելյալ պարապմունքներ անցկացնելու և հետագայում Արևելյանռազմաճակատ տեղափոխվելու համար: Կազմավորվող երկրորդ գումարտակի անձնակազմընույնպես զերծ չմնաց ձերբակալություններից, գերմանական հրամանատարությունը նախքանռազմաճակատ ուղարկելը լիովին ազատվեց “անհույս տարրերից”:
Հայ Ազգային կոմիտեն /խորհուրդը/ նույնպես գումարտակներիանձնակազմերի հետ կազմակերպում էր համապատասխան ուսուցողական դասընթացներ հայոցպատմության, կրոնի, հերոսական ժամանակների և սիրված հերոսների, ազգային բանակի ևայլնի մասին, լեգիոնականները հաղորդակցվում էին ազգայնական և հայ արիական մաքրամաքուրգաղափարներին: Լեգիոնականները տեղեկացվում էին Օսմանյան կայսրությունումիրականացված հայոց ցեղասպանության մասին, այդ և այլ թեմաներով կազմակերպվում էինբանավեճեր ու քննարկումներ: Հայ ազգային գործիչները և գերմանացի պաշտոնյաներըներարկում էին լեգիոնականներին այն համոզմունքը, որ Գերմանիայի կառավարությունը ևգերման ղեկավարությունը գիտեն հայ ժողովրդի դրամատիկական ճակատագրի և պատմությանմասին, և որ հայության շահերից է բխում զինվորագրվել գերմանական անհաղթ բանակին ուկազմավորել ազգային լեգիոնի ստորաբաժանումներ, որը Գերմանիան մեծապես վստահել էայն իրականացնել Հայոց Ազգային խորհրդին: Լեգիոնականներին հավաստիացվում էր, որՀայաստանի ազատագրումից հետո կհաստատվի ազգային անկախ պետություն' ազգայինկառավարությամբ, կվերականգնվեն պետական սիմվոլները, հողը նորից կտրվի գյուղացիությանըև կվերադարձվի խորհուրդների կողմից բռնագրաված գույքն ու սեփականությունը: Երկիրը կղեկավարվիժողովրդի կողմից ընտրված ու սիրված ազգային գործիչների կողմից: Գերմանիան խոստացելէ օգնել Հայկական բանակին վերադարձնելու պատմական հայրենիքը' Արևմտյան Հայաստաննու կիլիկիան, որը գտնվում է թուրքական կրնկի տակ: Բազմիցս հայտարարվեց, որ ՄեծՀայաստանի ստեղծումը Գերմանիայի արտաքին քաղաքական առաջնահերթ շահերից մեկն էՄերձավոր արևելքում և Կովկասում: Նշվում էր, որ ֆյուրերը' Ադոլֆ Հիտլերը մեծ հույս է տածել ու պատվիարժանացրել հայ զինվորներին, ազատագրելու համար Հայաստանը բոլշևիկներից ութուրքերից: Տարրալուծելով զինվորների ունեցած վերջին տարակուսանքն ու ամենաչնչինկասկածները, գերմանացիները հայտարարում էին, որ իրենց գիտնականները ապացուցել ևճանաչել են հայերին որպես հին արիացի ազգ և Ռայխը ընդունել է այդ մասին պաշտոնականհրովարտակ' հայերին համարել արիացիներ: Այս հանգամանքը պարտավորեցնում է երկուարիացի ազգերին համախմբելու իրենց շահերը ընդհանուր հակառակորդների դեմ պայքարում:Այս ամենին զուգահեռ գերմանացիները քարոզում էին իրենց զորքերի աննախադեպհաջողությունների մասին Արևելյան ռազմաճակատի բոլոր ուղղություններում,մասնավորապես Կովկասյան ճակատում, ուր Կարմիր բանակի հայկական դիվիզիաներիզինվորները մասսայաբար անցնում են գերմանական բանակի կողմը , որը սակայն իրականումտեղի ունեցավ միայն 1942 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին/: Կարմիրբանակայինհայ զինվորներին հավաքագրելու համար օգտագործվում էին նախկին ռազմագերի և հատուկ ուսուցումանցած ագիտատոր հայ լեգիոնականների, որոնք ավելի արդյունավետ էին գործում,համոզելով զինվորներին անդամագրվել ազգային ազատագրական գաղափարներին ու պայքարինև տուն վերադառնալ պատվով: Հայկական լեգիոնի հետևակի 809-րդ հրաձգային գումարտակիհայ և գերմանացի քարոզիչների աշխատանքի շնորհիվ առավել հակասովետականտրամադրություններ առաջացրեց տարածված այն ինֆորմացիան' թե “սովետները հայերինանվստահելի են համարում և ենթարկում են ոչնչացման”, “հայերի զանգվածային աքսոր էկատարվում Սիբիր”, “Ստալինը որոշել է վերացնել Հայաստանը և հայերին Սիբիրում դատապարտելեն մահվան ու տաժանակիր աշխատանքների”, “ռուսները վերաբերվում են հայերին ևոչնչացնում նրանց, այնպես, ինչպես գերմանացիները վերաբերվեցին հրեաներին” և այն,թե ինչ անմարդկային ծանր պատժամիջոցների և ռեպրեսիաների են ենթարկել գերի ընկած ևռուսների կողմը անցած լեգիոնականներին և նրանց ընտանիքներին: Գերմանական և հայազգայնական քարոզչությունը շարունակվում էր այնքան, մինչև որ լեգիոնականըհամոզվում էր իր որոշման իրավացիության վրա և հաստատակամ էր մնում իր տված երդմանըև ազատագրական պայքարին: Եւ ինչպես ասված էր Հայոց Ազգային խորհրդի պաշտոնականօրգան' “Հայաստան” շաբաթաթերթի համարներից մեկում, “յուրաքանչյուր զինվորանդամագրվելով գերմանական բանակին, իր քայլը համարում է արդարացված, ճիշտ ուանհրաժեշտ որոշում իր սեփական հայրենիքի ազատագրության համար, նա այդ արել էապագայի և ազատության համար”:
Այս ամենին հանդերձ լավագույն լեգիոնականներին 15-20հոգանոց խմբերով ուղարկում էին Գերմանիայի քաղաքներ էքսկուրսիաների, որտեղ հայ լեգիոնականներինցուցադրում էին գերմանացի ժողովրդի կառուցած ճարտարապետական հուշարձանները,գերմանացիների առօրյա կյանքը, կենցաղը, մշակույթը, գործարանները, ազգային եզակիքաղաքակրթությունը և նրանց խոստանում էին նման քաղաքակիրթ ու բարեկեցիկ կյանքՀայաստանում կառուցել, այն բոլշևիկներից ու թուրքերից ազատագրելուց և այնտեղնացիոնալ-սոցիալիզմ հաստատելուց հետո: Երեկոները լեգիոնականները հաճախում էինթատրոններ և հրավիրվում էին տարբեր սրահներում կազմակերպված ընթրիքների ուհավաքների, որտեղ տեսնում և լսում էին գերման բարձրաստիճան քաղաքական և զինվորականառաջնորդներին ու նացիստ լիդերներին' ինչպես Բորմանին, Գեբելսին, Գյորինգին ևանգամ Ադոլֆ Հիտլերին: Լինում էին այնպիսի օրեր երբ 809-րդ գումարտակիլեգիոնականների ավելի մեծ խմբեր էին մեկնում էքսկուրսիաների: Նրանք իրենց ստացածխորը տպավորությունները պատմում էին իրենց ստորաբաժանումների զինվորներին ևընկերներին: Լեգիոնականների վրա ամենամեծ տպավորությունը թողեց հանդիսավորհանդիպումը ազգային հերոսներ հռչակված վտարանդի ազգային գործիչների և սպաների հետ:Այս հանդիպումը հաղթահանդեսի /տրիումֆ/ վերածվեց և զինվորական շքահանդեսինմասնակցած լեգիոնականները անմոռաց վառ տպավորություններ ստացան: Որպես կանոն, հայքաղաքական և զինվորական գործիչները հանդիպման էին գալիս շքեղ ու թանկարժեքլիմուզիններով, որոնց ուղեկցում էին ինչպես սեփական, այնպես էլ գերմանականթիկնազորները, կրում էին գերմանական բանակի գեներալի կամ գնդապետի կոչում:
1942 թվականի հոկտեմբերի սկզբին գեներալ ԴրաստամատԿանայանը ժամանեց Հայկական լեգիոնի Պուլավայի ճամբարի շտաբ: Գեներալ Կանայանը /Դրո/Վերմախտի հրամանատարական շտաբի ներկայացուցիչներից էր, Հայկական Լեգիոնի հիմնադիրներիցմեկը և ազգային հերոս: Նա մենակ չէր ժամանել, նրա հետ հայկական 809-րդ հետևակիհրաձգային գումարտակի լեգիոնականների հետ հանդիպման էին եկել նաև Վերմախտիհրամանատարական շտաբի երեք գերմանացի գեներալներ, որոնք իրենց խոսքը պետք է ասեինհայ զինվորներին ու սպաներին:
Հոկտեմբերի 8-ի առավոտյան Պուլավա քաղաքի հրապարակում շքահանդեսիհանդիսավոր տողանի էին կանգնել հայկական գումարտակի ստորաբաժանումների զինվորներնու սպաները: Լսվեց “ուշադիր” /Hachtung/ հրամանը, ապա առաջին ֆլագշտոգինհանդիսավորապես բարձրացավ գերմանական և հետո երկրորդ ֆլագշտոգին հայկական եռագույնդրոշը: Այնուհետև գեներալի համհարզը պատվո նշան հանձնեց գումարտակի հրամանատար'կապիտան Հերման Բեկերին /Հերման Բեկերը բալթյան գերմանացի էր և լավ էր տիրապետում ռուսերենին:Նա գերմանական բանակի ավագ լեյտենանտ էր և 1942 թվականին ստանալով կապիտանի կոչումնշանակվել էր կազմավորվող Հայկական լեգիոնի 809- րդ հրաձգային գումարտակիհրամանատար/: Կապիտան Բեկերը արձակված “զգաստ” հրամանից հետո ձիգ քայլվածքովմոտենալով հրամանատարական տրիբունին պատվի կանգնեց և ձեռքի ափի երկու մատներըմոտեցնելով քունքին զեկուցեց գումարտակի երդում տալու պատրաստության մասին:
Լեգիոնականները երդման տեքստը սկզբում կարդացինգերմաներեն և ապա հայերեն,- “Երդվում եմ Աստծո և Ադոլֆ Հիտլերի առջև հավատարիմլինել Գերմանիային և Հայաստան երկրին, պայքարել բոլշևիզմի և իմպերիալիզմի դեմհանուն նացիոնալ-սոցիալիզմի հաղթանակի”: Երդման արարողությունից հետո հրապարակումտեղադրված պլատֆորմի վրայից լեգիոնականներին դիմեց գեներալ Կանայանը և խոսեց բոլշևիզմիվտանգի, նրա դեմ պայքարի ու այդ “հրեական ժանտախտի” կործանման անհրաժեշտությանմասին: Գեներալը մեծ կարևորություն տվեց նոր Հայաստանի ծննդին և նրա անմիջականհիմնադիրներին' լեգիոնականների հայրենասիրական առաքելությանը: Գենարալը ասեց, որ Գերմանիանէ հայերի բարեկամը և դաշնակիցը այլ ոչ թե ԽՍՀՄ-ը, և նրա անմիջական օգնությամբ վերկհառնի հզոր ու մեծ նոր Հայաստան:
Հաջորդը խոսեց գերման գեներալը, որը գրավյալ Արևելյանտարածքների բարձրաստիճան պաշտոնյա էր'ասեց, թե գեներալ Կանայանը խնդրել է գերման բարձրաստիճան հրամանատարությանը, որ լեգիոնականներըզերծ մնան կարմիր բանակի հետ արյունահեղ բախումներից և նրանք, որոնք չեն ցանկանամեկնել ռազմաճակատ կռվելու բոլշևիկների դեմ, ծառայության կուղարկվեն թիկունքումգտնվող ազգային ստորաբաժանման զորամասեր:
Այնուհետև գեներալ Դրաստամատ Կանայանը հարցրեց արդյո՞քկան այնպիսիք, որոնք հրաժարվում են հայկական գումարտակի արիական պատվո նշանի ներքոմեկնել ռազմաճակատ և հաղթական բանակի կազմում իրենց հետ ձեռք ձեռքի տված մտնելԵրևան: Գումարտակի շարքերից հնչեցին մինչև վերջ հավատարիմ լինելու և մինչև մահպայքարելու կոչեր, ոչ ոք չհրաժարվեց մեկնել Արևելյան ռազմաճակատ: Գեներալըշնորհակալություն հայտնեց լեգիոնականներին, անվանելով նրանց, “հայ ժողովրդիիսկական զավակներ” և հույս հայտնեց, որ շուտով կդիմավորի նրանց Երևանում:
Երկու ամիս շարունակ զինվորները ինտենսիվ տակտիկականվարժանքներ էին կատարում, յուրացնում էին գերմանական և ռուսական բանակային զինատեսակները,գերմաներեն տրվող հրամանները և բանակային կանոնակարգը: Հիմնականում ուշադրությունէր դարձվում հարձակողական գործողությունների պլանավորման պարապմունքներին և հրաձգայինվարժություններին: Հետագայում գերման հրամանատարների կողմից կազմվածզեկուցագրերում նշվում էր, որ հայ լեգիոնականները հարձակման էին անցնում “ուռա”գոռալով և հախուռն խմբերի գրոհով, որը սարսափ ու պանիկա էր առաջացնում կարմիրբանակի զինվորների շարքերում:
Ռազմաճակատ մեկնելուց առաջ հայ լեգիոնականները ստացան գերմանականբանակի մինչև 1939 /1933-34թթ./ թվականի համազգեստ և Առաջին Համաշխարհայինպատերազմի շրջանի եղջյուրակիր սաղավարտներ: Զինանոցը խառն
էր, կազմված էր խորհրդային և գերմանական արտադրությանզենքերից: Ըստ գերման հրամանատարության, գերմանական գործող բանակի համազգեստ/ունիֆորմա/ կարող էին ստանալ խիզախ և իրենց երդմանը հավատարիմ զորամասերը, որոնքմարտի դաշտում կապացուցեին իրենց հավատարմությունը Գերմանիային:
Սակայն որոշ զորամասերից լեգիոնականների փախուստը առաջացնումէր հրամանատարության զգուշությունը, և նրանք հարկադրված միջոցներ էին ձեռք առնում,սահմանելով որոշ խտրություններ: Գերմանական բանակում ընդունված' աջ գրպանից վերևարիական գերազանցության արծվանիստ դրոշմով համազգեստի պետք էր արժանանալ: Սակայնհայկական 809-րդ հետևակի գումարտակը, որի զինվորներն ու սպաները համախմբված էինարիական գաղափարախոսությամբ, նման խնդիրներ չուներ և ռազմաճակատում ցուցաբերեցինխիզախության ու նվիրվածության անզուգական օրինակներ:
1942 թվականի սեպտեմբերի վերջին Հայկական լեգիոնիհետևակի 809-րդ հրաձգային գումարտակը /դաշտային փոստ 33705/ ուներ հետևյալկառուցվածքը' գումարտակի հրամանատարն էր կապիտան Հերման Բեկերը, համհարզ'լեյտենանտ Օսկար Հիրմեր, գանձապետ' Միքայել Վեռներ, թարգմանիչ' զոնդերֆյուրերՌուդիտ Էդուարդ, զինապետ' սերժանտ Ռուդոլֆ Մարտին, թարգմանիչ' Գևորգ Կարապետյան,հատուկ ջոկի հրամանատար' Սերգեև Սերժ, գումարտակի բժիշկ' դոկտոր Նորբերտ Մարոլդ,շտաբի պետ' զոնդերֆյուրեր Հակոբ Չելյաև, տեղորոշող 1-ին վաշտի հրամանատար'լեյտենանտ Վազգեն Աթոյան, 2-րդ ինժեներային վաշտի հրամանատար' լեյտենանտ ՍերժԴոնոյան, 3-րդ կոմունիկացիոն սպասարկման վաշտի հրամանատար' լեյտենանտ Կարապետ Մարկոսյան,4-րդ հակատանկային վաշտի հրամանատար' ավագ սերժանտ Անդրանիկ Միրզոյան, 1-ինհետևակային վաշտի հրամանատար' լեյտենանտ Կարլ Էկհոլդ, 1/1- ին դասակի հրամանատար'սերժանտ Քաջիկ Ջարդիխանյան, 1/2-րդ դասակի հրամանատար' սերժանտ Մամիկոն Մինասյան,2-րդ հետևակային վաշտի հրամանատար' լեյտենանտ Ուիլֆրեդ Բունզ, 2/1-րդ դասակիհրամանատար' սերժանտ Ալեքսեյ Սարգսյան, 2/2-րդ դասակի հրամանատար' լեյտենանտ ԱպետՄկրտչյան, 2/3-րդ դասակի հրամանատար' ավագ սերժանտ Աշոտ Դոնոյան, հետևակի 3-րդվաշտի հրամանատար' ավագ լեյտենանտ Պետրի Հերարդ, 3/1-ին դասակի հրամանատար'լեյտենանտ Միքայել Շեկոյանց, 3/2-րդ դասակի հրամանատար' ավագ սերժանտ ՊավելԴավիդյան, 3/3-րդ դասակի հրամանատար' ֆելդֆեբել Միշա Ավետիսյան, 4-րդ գնդացրայինվաշտի հրամանատար' ավագ լեյտենանտ Վիտտ Ֆրիզ, 4/1-ին գնդացրային դասակիհրամանատար' լեյտենանտ Ալեքսանդր Փաշինյան, 4/2- րդ գնդացրային դասակի հրամանատար'սերժանտ Աբո Խաչատրյան, 4/3-րդ գնդացրային դասակի հրամանատար' լեյտենանտՀարություն Արզուգանցյան, 4/4- րդ ականանետային դասակի հրամանատար' ավագ սերժանտՎլադիմիր Էրվանյան, հատուկ նշանակության “Տ” ստորաբաժանման հրամանատար'զոնդերֆյուրեր Հակոբ Չելյաև:
Գումարտակը բաղկացած էր 958 /45 գերմանացի/ զինվորներիցու սպաներից: Գումարտակի գերմանացիներից բաղկացած մշտական անձնակազմը համալրվում էրհետևակի 209-րդ պահեստի գումարտակից, որը գտնվում էր Մայնի Ֆրանկֆուրտիմերձակայքում գտնվող վերմախտի բանակային ճամբարներում և հանդիսանում էր գերմանացիզինվորների գլխավոր մատակարարը Հայկական լեգիոնի գումարտակներ: Գումարտակը զինվածէր 650 գերմանական և խորհրդային արտադրության հրացաններով, 280 ատրճանակներով, 6կարաբին ավտոմատով, 38 թեթև և 12 ծանր գնդացիրներով, 9 հակատանկային նռնականետով,6 հակատանկային ծանր հրացանով, 3 օպտիկական նշանոցով հակատանկային զենքով:
Գումարտակը ուներ նաև 6 շարժական /պորտատիվ/ դաշտային խոհանոց,2 ավտոմեքենա, 67 օժանդակ այլ միջոցներ և 225 ձի: Ի հավելումն, գումարտակումստեղծվել էր հատուկ ստորաբաժանում “Տ”, որը նախատեսված էր հակառակորդիամրությունների խորտակման համար:
Մարտին Ավետիսյան Ֆեյսբուք