Սլովենիան նոր նախագահ ունի
Սլովենիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել երկրի նախկին վարչապետ Բորուտ Պահորը: Ըստ պետական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների՝ ձայների 99%-ը ցույց են տալիս, որ Պահորին աջակցել է ընտրողների 67,3%-ը:
Քվերակութան ճշգրիտ արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 8-ից հետո, երբ Սլովենիա կհասնեն հանրապետությունից դուրս գտնվող ընտրողների քվեաթերթիկները, հայտնում է «Ռոսբալտը»:
Նրա հակառակորդ, երկրի գործող նախագահ Դանիլո Տյուրկը հավաքել է միայն 32,7%: Նա արդեն ընդունել է պարտութունը:
Ընտրողների մասնակցության ակտիվությունը 42% է եղել, որը Սլովենիայի անկախության հռչակումից հետո նախագահական ընտրութուններում ամենացածր ցուցանիշն է:
Հիշեցնենք, որ նոյեմբեի 11-ին երեք թեկնածուի մասնակցությամբ տեղի ունեցած առաջին փուլում շատերի համար անսպասելի հաղթել էր Պահորը, որը հավաքել էր 40% ձայն: Տյուրկին աջակցել էր 36%-ը: