Ռուսաստանը Օլիմպիական խաղերում նվաճեց առաջին ոսկին
Սոչիում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում Ռուսաստանի գեղասահորդների հավաքականը առաջին ոսկի մեդալը նվաճեց: Այս մասին գրում է vesti.ru-ն:
Գեղասահքի թիմային մրցաշարում Ռուսաստանի հավաքականը հավաքելով 75 միավոր, գերազանցեց արծաթե մեդալ նվաճած կանադացիներին և նվաճեց առաջին ոսկին: Ամերիկացիները արժանացան բրոնզե մեդալի:
Ռուսաստանի հավաքականի կազմում իրենց փայլուն ելույթները ցուցադրեցին Յուլյա Լիպինցկայան և Եվգենի Պլյուշչենկոն: