Աշխատանքից ազատվել են Քաղաքաշինության և մշակույթի նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները
Կառավարության այսօրվա նիստում իրենց դիմումի համաձայն աշխատանքից ազատվեցին Մշակույթի և քաղաքաշինության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ նրանք այլ աշխատանքի են անցնելու՝ նորաստեղծ գերատեսչություններում: