Սկանդալ Վենեսուելայում. իշխանությունները խոստովանել են, որ բանտերում կան դիսկոտեկներ
Վենեսուելայի իշխանությունները խստովանել են, որ բանտերում կան դիսկոտեկներ, որտեղ բանտարկյալները կարողանում են զվարճանալ: Այս փաստը, իհարկե, մեծ սկանդալ է բարձրացրել:
Սկանդալային մեծ ալիք բարձրացավ հատկապես այն ժամանակ, երբ 18-ամյա աղջիկ էր մահացել: Վերջինս գնացել էր բանտ` դիսկոտեկում զվարճանալու: Ինչպես հետագայում պարզ է դարձել նա մահացել էր թմրանյութերի չարաշահումից: Այս մասին հայտնում է rambler-ը հղում անելով РИА Новости-իին:
Բանտերում դիսկոտեկը գոյություն ունի դեռևս 1999 թվականից: 2013 թվականի ընթացքում Վենեսուելայի բանտերում մահացել է ավելի քան 300 բանտարկյալ:
Վենեսուելայի բանտերում երբեմն հնարավոր չէ վերահսկել իրավիճակը:Բանտարկյալները երբեմն գերի են վերցնում մարդկանց` սպառնալով սպանել նրանց, եթե չբարելավվեն իրենց վիճակը: