Սպանել են «Միսս Վենեսուելային» և նրա ամուսնուն
«Միսս Վենեսուելա» 2004 Մոնիկա Սպիրին և նրա ամուսնուն`իռլանդացի Թոմաս Բերին սպանել են երկուշաբթի օրը երեկոյան: Ըստ նախնական տվյալների`զույգը ավազակային հարձակման զոհ է դարձել: Վնասվել է նաև նրանց 5-ամյա դուստը,վնասվել է երեխայի ոտքը:
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Պուերտո-Կաբելլո և Վալենսիա քաղաքներով անցնող մայուղում: Ոստիկանները հայտնաբերել են Մոնիկա Սպիրին պատկանող ավտոմեքենան, որի մեջ են եղել երկու զոհերն ու վիրավոր երեխան, ում անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
Նախկին «Միսս Վենեսուելա», 29-ամյա Սպիրն աշխատում էր ամերիկյան իսպանալեզու « Telemundo » հեռուստաալիքում: