Միխայիլ Շումախերը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Աշխարհի յոթակի չեմպիոն, «Ֆորմուլա1»-ի ավտոմրցարշավորդ Միխայիլ Շումախերը ստացել է գլխի վնասվածք Ալպերի Մերիբել հանգստյան գոտում դահուկներ քշելու ժամանակ:
« Միխայիլ Շումախերին ուղղաթիռով տեղափոխել են Գրենոբլի հիվանդանոց: Այս պահին վնասվածքի լրջության մասին ոչինչ չեմ կարող ասել: Ոստիկանությունը դեպքի առթիվ սկսել է հետաքքնություն»: Այս մասին ասել է հանգստյան գոտու տնօրենը՝ L'Equipe թերթի հետ զրույցում: