Քաղցկեղով հիվանդ տղան, ում մնացել է ապրելու 1 շաբաթ, ամուսնացել է (լուսանկարներ)
Անգլիայի բնակիչ 23-ամյա Ֆելիքս Գլենին, ով տառապում է ստամոքսի քաղցկեղով, որոշել է ամուսնանալ իր 2 զավակների մայրիկի հետ: Այս մասին հայտնում է vesti.az:
Փոխանցվում է, որ բժիկները երիտասարդին հայտնել էին, որ նա ունի ընդամենը մի քանի շաբաթվա կյանք. և՛ նա, և՛ իր ընկերուհին որոշել էին, որ անհրաժեշտ է անպայման պսակադրվել:
Պսակադրությունը տեղի է ունեցել հիվանդասենյակում, որտեղ ներկա են գտնվել նրանց ծնողները, երեխաները, հարազատները, բարեկամներն ու ընկերները: