Վարորդը մեղադրվում է «Ծղոտներ» հյուրանոցի մոտ մարմնավաճառներին տաքսի ծառայություն մատուցելու մեջ
Տաքսու վարորդի՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով կայացված վճիռը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան: Ա. Հարությունյանն իրեն պատկանող մեքենայով զբաղվել է տաքսի ծառայություն մատուցելով: Այս մասին գրում է 168.am-ը:
Ըստ նախաքննական մարմնի՝ նա կայանել է «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մոտ և տաքսի ծառայություն մատուցել նաև համալիր այցելող մարմնավաճառների, այդ ընթացքում ծանոթացել նրանցից մի քանիսի հետ և փոխանակվել հեռախոսահամարներով:
«Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011 թվականից մինչև 2013թ փետրվար ամսվա վերջերը րնկած ժամանակահատվածում, պայմանավորվածության համաձայն, գույքային օգուտ ստանալով մարմնավաճառների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, պարբերաբար, գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար կազմակերպել է վերջիններիս ինտիմ հանդիպումները իր ծանոթ տղամարդկանց հետ, և յուրաքանչյուր դեպքով հաճախորդ ապահովելու ծառայության դիմաց նրանցից որպես միջնորդավճար՝ 3.000-ական ՀՀ դրամ ստանալով, երկու և ավելի անձանց օգտագործելով, մպաստել է Ա. Հ.-ի և մյուսների պոռնկությամբ զբաղվելուն»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ:
Նրան մեղադրանք է առաջդրվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց օգտագործելով (ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ):
Շարունակությունը՝ այստեղ: