Երևան, 17.Մայիս.2024, 00:00 |
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակո... ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտ... Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պա... ՀՀ ԱԳ փոխնախարարը և ԵՀ պաշտոնյան քննարկել են ... Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի ... Վահան Կոստանյանը և հորդանանյան պատվիրակությու... ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդ... Քիմ Քարդաշյանը կրկնել է Պամելա Անդերսոնի խորհ... ԱԺ-ում Լեհաստանի Սենատի՝ ԵՄ հարցերով հանձնաժո... ԵՄ-ն համաձայնեցրել է ռուսական լրատվամիջոցների... Եղե՛ք համարձակ, նպատակասլաց, մի՛ վախեցեք սեփա... Գազատարն անցնում է ՀՀ տարածքով, նման խնդիր չո... Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր... Տիգրան Ավինյանն այցելել է Ֆրանսիայի մեծագույն... Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դե... Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վեր... Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությո... Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովութ... Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմ... Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ... Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ... Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատ... ՊԵԿ նախագահը ՀԲ գործընկերների հետ քննարկել է ... Չարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել է 2 մեքե... Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավե... Կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Ծնվել է Մարիա Չանդիրյանի և Գագիկ Գրիգորյանի դ... Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հա... Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղ... Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բ... Երևանում ուժեղ քամու հետևանքով հսկայական թթեն... Խստագույնս դատապարտում ենք ժողովրդի թիկունքու... Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև գտնվող հ... Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիք... Կբարելավվեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավ... ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհ... ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՄՄԿ գլխա... Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ... Իրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռ... Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյա... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփ... ՀՀ գործող իշխանությունը չի՛ ներկայացնում Հայա... Հայաստանում սունկից այս տարի թունավորվել է 8 ... Քաղաքացիները ողջունում են Բագրատ Սրբազանին (տ... Կիրանցում ապօրինաբար հանձնվում են տներ, հողամ... Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին ... Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ... Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտութ... Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հար... Ալիևը բարձր է գնահատել Բելառուսի հետ փոխվստահ... Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճ... Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հ... Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակ... Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուր... Ոստիկանությունը Կիրանցում ժամանակ տվեց քաղաքա... Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Արմեն Աշո... Ալեն Սիմոնյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդար... Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյ... ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պա... Զզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լ... Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբե... Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Վրաստանի խորհ... Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ... Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթա... Թաիլանդի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմ... Ժնևում կարճ առանձնազրույց Է տեղի ունեցել Ալեն... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնա... Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարած... Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշմա... Մեկնարկել է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կո... Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խո... Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրնե... ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ... Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր ... Կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը ... Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեությո... Ադրբեջանի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդան... ԱԱԾ-ն Կիրանցում է. իշխանականները կիրանցեցիներ... Հայաստանի իշխանությունը և Վրաստանի ընդդիմությ... Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի... Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենց... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակց... Բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղա... Բյուրականի դպրոցի տնօրենին փորձում են ազատել ... Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզն... Միջազգային սուրհանդակային առաքանուց «ամֆետամի... Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնու... Պուտինը պետական ​​այցով ժամանել է Չինաստան ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի Սենատի արտ... Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյ... Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն. Փ... Կառավարության շենքի մոտից «կարմիրբերետավորներ... Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը քննարկվել է շա... Հրապարակվել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափո... Աստղագուշակ` մայիսի 16-ի համար «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառ... Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումի...

ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ պարզաբանում

Ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզերի Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է․

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների և Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում, որոնցից ամենատարածվածներին ցանկանում ենք ստորև անդրադառնալ իրավական տեսանկյունից․

Թեզ 1. Իշխանության կողմից ՀՀ տարածքի փոփոխություն է իրականացվում։ «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին», խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը քրեորեն պատժելի արարք է։ Պետական սահմանի փոփոխություն կարող է իրականացվել միայն հանրաքվեով։

Պատասխան - Հանձնաժողովների միջև ստորագրված Արձանագրությամբ և իրականացվող գործընթացով որևէ պարագայում խոսք անգամ չի կարող գնալ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս այլ պետությանը հանձնելու մասին: Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխություն միայն հանրաքվեի միջոցով իրականացնելու պարտադիր պահանջի վերաբերյալ կարող ենք նշել, որ այո՝ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Կարևոր է, սակայն, ընդգծել, որ ՀՀ դե յուրե տարածքը ձևավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով և Մինսկի համաձայնագրի ամրագրված սկզբունքների հիման վրա: Իրականացվող գործընթացը ոչ թե տարածքի փոփոխության, այլ պետական սահմանի վերարտադրությանը և տեղորոշմանն է առնչվում, իսկ «Պետական սահմանի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով, որտեղ խոսք չկա Պետական սահմանը հանրաքվեի միջոցով որոշելու մասին և տվյալ դեպքում որպես ՀՀ պետական սահմանի որոշման հիմք հանդիսացող միջազգային պայմանագրեր են հանդիսանում 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրը և Մինսկի համաձայնագիրը։ Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա և այդ քարտեզների համաձայն Խորհդային Հայաստանին, և հետևաբար, Հայաստանի Հանրապետությանը պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։

Թեզ 2. Այն 4 գյուղերը, որի տարածքում իրականացվում է սահմանազատում, պատկանում են ՀՀ-ին, քանի դեռ սահմանազատման գործընթացում հակառակը չի ապացուցվել։

Պատասխան - ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում առկա իրավական ուժ ունեցող քարտեզներով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում հանձնաժողովների համաձայնեցրած քարտեզներով քննարկվող 4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին։ Բացի այդ, ՀՀ տարածքում առկա վարչատարածքային միավորների՝ մարզերի ու համայնքների, այդ թվում՝ ՀՀ Տավուշի մարզում ընդգրված համայնքների տարածքները և բնակավայրերի ցանկը սահմանված են 07.11.1995թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում, որտեղ խնդրո առարկա 4 գյուղերը ներառված չեն:

Հետևաբար նշված գյուղերի՝ ՀՀ-ին պատկանելության իրավական հիմքերի առկայության մասին խոսք լինել չի կարող։

Թեզ 3. Խախտվում են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, Տարածքի փոփոխության վերաբերյալ համաձայնության հնարավոր է հասնել միայն միջազգային պայմանագրերի միջոցով, ՀՀ պետական սահմանը սահմանազատվում է առանց համապատասխան միջազգային պայմանագրի կնքման և ԱԺ կողմից վավերացման, իսկ Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը իրավունք չունի ՀՀ սահմանի փոփոխության հարց որոշել

Պատասխան - ՀՀ տարածքի կամ սահմանի փոփոխության գործընթաց չի իրականացվում: Ներկայումս իրականցվող գործընթացը պետական սահմանի վերարտադրության և տեղորոշման գործընթաց է արդեն իսկ ընդունված համապատասխան միջազգային պայմանագրերի՝ 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի և Մինսկի համաձայնագրի և դրանցով որոշված ու միջազգայնորեն ճանաչված ՀՀ պետական սահմանի հիման վրա։

Հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի համաձայնեցմանը, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելուն՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանազատման հանձնաժողովի՝ սահմանային անվտանգության հարցերով զբաղվելու մանդատը:

Հարկ է նկատել նաև, որ Հանձնաժողովների հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Հետևաբար իրականացվող գործընթացը ամբողջությամբ իրավաչափ է և ներկայումս առկա չէ միջազգային պայմանագրի կնքման և վավերացման պարտադիր պահանջ:

Թեզ 4. Առանց քարտեզի վրա սահմանազատում իրականացնելու, ներկայումս իրականացվում է դեմարկացիա տեղանքում՝ սահմանային սյուներ տեղադրելու միջոցով, ինչը Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածության խախտում է

Պատասխան - Սյուների տեղադրումը իրականացվում է կողմերի համաձայնեցրած քարտեզների հիման վրա՝ ՀՀ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կողմից, որը ձևավորվել է հենց նկարագրության նախագծի կազմման նպատակով, և այն հատվածներում, որտեղ տեղադրվում են սյուներ, առկա չէ որևէ տարաձայնություն երկու երկրների աշխատանքային խմբերի միջև: Տեղադրվող սյուները ծառայելու են որպես կողմնորոշիչ՝ Արձանագրություն-նկարագրությունը կազմելու և հանձնաժողովների հաստատմանը առաջիկայում ներկայացնելու համար: Սյուների տեղադրման գործընթացը որևէ կերպ չի հակադրվում հետագայում՝ միչև մայիսի 15-ը Արձանագրություն-նկարագրությունը հանձնաժողովների կողմից հաստատելուն:

Թեզ 5. Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, նրա գործունեության վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ և հանձնաժողովն իրավունք չունի որևէ որոշում կայացնելու

Պատասխան - Հարկ է նկատել, որ ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ Վարչապետի 23.05.2022թ. N 570-Ա որոշմամբ, իսկ հետագայում՝ արդեն Կառավարության 14.12.2023թ. թիվ 2154-Ա որոշմամբ հաստատվել է երկու երկրների հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը: Միաժամանակ, համաձայն հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ սահմանազատման գործընթացում իրենք առաջնորդվելու են Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով և սահմանագծի առանձին հատվածների համաձայնեցումը ենթադրելու է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցմանն ուղղված գործընթաց, այսինքն՝ հանձնաժողովների գործունեությունը հիմնված է արդեն իսկ երկու երկրների կողմից ընդունված և պատշաճ ներպետական ընթացակարգեր անցած միջազգային պայմանագրերի վրա:

Նշված երկու որոշումների բովանդակությունից և անգամ ՀՀ հանձնաժողովի անվանումից ուղղակիորեն բխում է՝ հանձնաժողովի՝ ՀՀ Կառավարության և Վարչապետի կողմից ստացած մանդատը երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և ՀՀ սահմանային անվտանգության հարցերով նիստեր, հանդիպումներ անկացնելու և այդ հանդիպումների արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերելու: Ընդ որում՝ աշխատակարգի 2.1-ին և 2.2-րդ կետերի համաձայն՝ նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներով կազմվում է գրավոր արձանագրություն, որը ստորագրվում է երկու Հանձնաժողովների նախագահների կողմից:

Վերոհիշյալ աշխատակարգով սահմանված կարգի պահպանմամբ Հանձնաժողովների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի նախնական համաձայնեցման, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելու վերաբերյալ:

Փորձագետներին և գործընթացով հետաքրքրված այլ անձանց հորդորում ենք զերծ մնալ հանրությանը մոլորեցնող և կեղծ տեղեկություններ տարածելուց»:

դիտվել է 266 անգամ

Այս թեմայով

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակո... ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտ... Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պա... ՀՀ ԱԳ փոխնախարարը և ԵՀ պաշտոնյան քննարկել են ... Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի ... Վահան Կոստանյանը և հորդանանյան պատվիրակությու... ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդ... Քիմ Քարդաշյանը կրկնել է Պամելա Անդերսոնի խորհ... ԱԺ-ում Լեհաստանի Սենատի՝ ԵՄ հարցերով հանձնաժո... ԵՄ-ն համաձայնեցրել է ռուսական լրատվամիջոցների... Եղե՛ք համարձակ, նպատակասլաց, մի՛ վախեցեք սեփա... Գազատարն անցնում է ՀՀ տարածքով, նման խնդիր չո... Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր... Տիգրան Ավինյանն այցելել է Ֆրանսիայի մեծագույն... Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դե... Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վեր... Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությո... Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովութ... Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմ... Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ... Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ... Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատ... ՊԵԿ նախագահը ՀԲ գործընկերների հետ քննարկել է ... Չարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել է 2 մեքե... Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավե... Կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Ծնվել է Մարիա Չանդիրյանի և Գագիկ Գրիգորյանի դ... Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հա... Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղ... Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բ... Երևանում ուժեղ քամու հետևանքով հսկայական թթեն... Խստագույնս դատապարտում ենք ժողովրդի թիկունքու... Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև գտնվող հ... Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիք... Կբարելավվեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավ... ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհ... ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՄՄԿ գլխա... Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ... Իրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռ... Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյա... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփ... ՀՀ գործող իշխանությունը չի՛ ներկայացնում Հայա... Հայաստանում սունկից այս տարի թունավորվել է 8 ... Քաղաքացիները ողջունում են Բագրատ Սրբազանին (տ... Կիրանցում ապօրինաբար հանձնվում են տներ, հողամ... Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին ... Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ... Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտութ... Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հար... Ալիևը բարձր է գնահատել Բելառուսի հետ փոխվստահ... Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճ... Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հ... Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակ... Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուր... Ոստիկանությունը Կիրանցում ժամանակ տվեց քաղաքա... Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Արմեն Աշո... Ալեն Սիմոնյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդար... Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյ... ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պա... Զզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լ... Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբե... Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Վրաստանի խորհ... Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ... Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթա... Թաիլանդի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմ... Ժնևում կարճ առանձնազրույց Է տեղի ունեցել Ալեն... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնա... Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարած... Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշմա... Մեկնարկել է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կո... Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խո... Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրնե... ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ... Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր ... Կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը ... Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեությո... Ադրբեջանի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդան... ԱԱԾ-ն Կիրանցում է. իշխանականները կիրանցեցիներ... Հայաստանի իշխանությունը և Վրաստանի ընդդիմությ... Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի... Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենց... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակց... Բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղա... Բյուրականի դպրոցի տնօրենին փորձում են ազատել ... Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզն... Միջազգային սուրհանդակային առաքանուց «ամֆետամի... Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնու... Պուտինը պետական ​​այցով ժամանել է Չինաստան ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի Սենատի արտ... Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյ... Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն. Փ... Կառավարության շենքի մոտից «կարմիրբերետավորներ... Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը քննարկվել է շա... Հրապարակվել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափո... Աստղագուշակ` մայիսի 16-ի համար «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառ... Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումի...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan