Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ը
Ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 03:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի 5-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:
Նույն ժամին ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգանաժամային կառավարման ազգային կենտրոն, որ նշված թաղամասի «Չեխի խանութ»-ի մոտ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Audi A4» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը կանխել են ավտոմեքենայի սեփականատերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: