Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած
Ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ դեպի Նոր Հաճն ընթանալիս՝ կամրջի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել այն և մոտ 20 մետր գլորվելով բախվել քարերին և կողաշրջվել վիճակում հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Նոր Հաճնի ամբուլատոր կենտրոնի և «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։
Դեպքի վայր ժամանած վարորդի ընկերներ ու բարեկամները նշում էին, որ վարորդը հիվանդանոցում իրենց հայտնել է, որ ինքը հրաշքով է փրկվել որովհետև ամրակապված է եղել։ «Ամրագոտին եթե կապած չլիներ, հաստատ ավտոմեքենայից դուրս կշպրտվեի»,- ասել է վարորդը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։