Հրդեհ՝ Նուբարաշենում. եռահարկ տանն առաջացած կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն փողոցում եռահարկ տուն է այրվում:
Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատի 4 մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Պատճառը էլեկտրականության հետ է կապված եղել, իսկ տան սեփականատերը, ով 61-ամյա Կարեն Բեկյանն է, քնած է եղել և երբ արթնացել է, նկատել է ծուխն ու կրակը և ահազանգել «9-11»:Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են բնակիչները: