Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
Ապրիլի 18-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոցի խաչմերուկում՝ Պուշկինի 48 շենքի բակում, հսկայական ծառը կոտրվել և ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։