Ապրիլի 13-ից մեկնարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը։
Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
«Transavia ավիաընկերությունը ս.թ. ապրիլի 13-ից մեկնարկել է Լիոն-Երևան – Լիոն երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ (հուլիսի 3-ից սկսած՝ նաև չորեքշաբթի):
Ավիատոմսերի համար՝ transavia.com
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ: