«ՊԱԶ»-ը բախվել է Նորաշեն-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսին. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար
Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 12:30-ի սահմաններում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Արտաշատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել FAV մակնիշի ավտոբուսին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, «ՊԱԶ»-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է նախ «Արտաշատ» բժշկական կենտրոն, ապա Երևանի հիվանդանոցներից մեկը։
FAV ավտոբուսը սպասարկում է Նորաշեն-Երևան թիվ 462 երթուղին: «ՊԱԶ»-ում եղել է միայն վարորդը, իսկ FAV-ում եղել են ուղևորներ։