Կենդանաբանական այգու մորուքավոր անգղերի ընտանիքը համալրվել է․ ընդգրկված են ՀՀ կարմիր գրքում
Երևանի կենդանաբանական այգու համար տարին սկսվել է կարևոր իրադարձությամբ։ Այդ մասին հայտնում են այգուց՝ մանրամասելով․
«Մորուքավոր անգղերի փոքրիկ ընտանիքը համալրվել է։ Փետրվարի 14-ին ծնված ձագը գրեթե 1 ամսական է։
Մորուքավոր անգղերը ընդգրկված են ՀՀ կարմիր գրքում՝ որպես վտանգված և պահպանվող կենդանատեսակներ, թռչունները նաև միջազգային պահպանության տակ են գտնվում։
Նախկինում ևս մորուքավոր անգղերը բազմացել են կենդանաբանական այգում. այս պահին այգում կա երկու զույգ»։