Երևանում բախվել են Mercedes G-500-ն ու Lexus-ը. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
Մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Արամ Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են 34-ամյա Ռոզա Տոնոյանի վարած Mercedes G-590 մակնիշի և 22-ամյա Վարուժան Ալեքյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին տեղադրված խաղողի վազերի համար կառուցված երկաթե կառուցատարերին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
2 անգամ դեպքի վայր է ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հետազոտել են «յաշիկի» վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Վ. Ալեքյանը եղել է սթափ, իսկ Ռ. Տոնոյանը եղել է ոչ սթափ՝ թույլատրելիի սահմանում։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։