Մարմնամարզության ընտրանու 3 անդամ աշխարհի գավաթի եզրափակիչում է
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում:
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի նժույգ-թափերի վարժության որակավորման փուլի արգելքը հաղթահարեց Գագիկ Խաչիկյանը: Եզրափակիչ են դուրս եկել նաև (օղակներից) Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը:
Օրեր առաջ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ոսկե մեդալակիր էր դարձել Արթուր Դավթյանը (հենացատկ) և արծաթե մեդալ էր նվաճել Վահագն Դավթյանը:
Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: