Բժիշկը նշել է աղանդեր, որը պաշտպանում է արյան մակարդումից
Բժիշկ Սերգեյ Ագապկինը «Россия 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման ժամանակ ասել է, որ մուգ շոկոլադ ուտելը պաշտպանում է թրոմբների առաջացումից։
Ի պատասխան հաղորդման հյուրի հարցին, թե իրոք մուգ շոկոլադը պաշտպանում է թրոմբների առաջացումից, նա ասել է.
«Ճիշտ է, ըստ հետազոտությունների, ընդամենը 20 գրամ մուգ շոկոլադը բավական է նույն ազդեցությունը ստանալու համար, որը տալիս է ացետիլսալիցիլաթթվի հաբը», փոխանցում է Shantnews-ը։