Nike-ը կրճատելու է ավելի քան 1600 աշխատակցի. ԶԼՄ
Սպորտային հագուստ արտադրող ամերիկյան Nike ընկերությունը մտադիր է աշխատանքից հեռացնել ավելի քան 1600 աշխատակցի, ինչը կազմում է ընկերության ընդհանուր աշխատուժի 2%-ը, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ընկերության ներքին փաստաթուղթը։
«Nike»-ը հայտնել է, որ կկրճատի իր աշխատուժը մոտ 2%-ով կամ ավելի քան 1600 մարդով՝ ծախսերը կրճատելու նպատակով», - գրում է թերթը:
Փաստաթղթի համաձայն՝ կրճատումները կսկսվեն այսօր, իսկ երկրորդ փուլը կավարտվի եռամսյակի ավարտին։
Ամերիկյան Nike Inc. -ը սպորտային հագուստի, կոշիկի և աքսեսուարների արտադրության համաշխարհային շուկայի առաջատարներից մեկն է: Հիմնադրվել է 1964 թվականին, կենտրոնակայանը գտնվում է Բիվերտոնում (Օրեգոն, ԱՄՆ)։