Գիտնականները պարզել են, թե ինչպես են շաքարախտի և Ալցհեյմերի գեները տարածվել բրոնզեդարյան Եվրոպայում
Գիտնականների միջազգային թիմն ավարտել է Եվրոպայի և Ասիայի հնագույն բնակիչների 5 հազար գենոմների աշխարհի ամենամեծ տվյալների հավաքածուի վերլուծությունը: Հետազոտությունը աննախադեպ մանրամասնությամբ բացահայտել է Արևմտյան Եվրասիայի նախապատմական մարդու գենոֆոնդները: Չորս հոդված՝ կատարված աշխատանքի վերաբերյալ հիմնական եզրակացություններով, տպագրվել է Nature գիտական ամսագրում։
Լայնածավալ նախագծին մասնակցել են 175 հետազոտողներ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրալիայի, Շվեդիայի, Դանիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի, Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի և Իտալիայի համալսարաններից և թանգարաններից: Նրանք աշխատել են Կոպենհագենի համալսարանի փորձագետների ղեկավարությամբ։ Նախաձեռնությունը համախմբել է հնագիտության, էվոլյուցիոն կենսաբանության, բժշկության, հնագույն ԴՆԹ-ի հետազոտության, վարակիչ հիվանդությունների և համաճարակաբանության մասնագետների։
Մասնավորապես, գիտնականները կարողացել են քարտեզագրել գեների շարժը մի քանի հիվանդությունների համար, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարախտի և Ալցհեյմերի հիվանդության՝ ավելի քան 5 հազար տարի առաջ Եվրասիայում բնակչության միգրացիայի արդյունքում։
Հետազոտողները նաև գտել են նոր գիտական ապացույցներ, որոնք բացատրում են, թե ինչու մարդկանց վերաբնակեցման արդյունքում Սկանդինավիայում ցրված սկլերոզի տարածվածությունը երկու անգամ ավելի բարձր էր, քան հարավային Եվրոպայում:
Հնագույն եվրասիական տվյալների բազան վերակառուցվել է ոսկորների և ատամների վերլուծության միջոցով: Նմուշների տարիքը տատանվում էր մեզոլիթից մինչև բրոնզի և երկաթի դարեր, վիկինգների ժամանակաշրջան և միջնադար:
Աշխատանքի մասնակիցների խոսքով՝ հավաքված գենետիկական տեղեկատվությունը, քանի որ այն մշակվում է, հասանելի կդառնա բոլոր գիտնականներին և կծառայի նոր բացահայտումների, փոխանցում է shantnews.am-ը։