Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների դատավարության մասին
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը հայտարարել է առևանգված և Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարների դատավարության մասին։ Այս մասին նա հայտարարել է ԱՀ գլխավոր դատախազության ընդլայնված կոլեգիայի նիստում։
Ինչպես փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, վերջիններիս նկատմամբ դատավճիռը կկայացվի ադրբեջանական դատարաններում։
Հիշեցնենք, որ չորս ամսով երկարացվել է Հակարիի կամրջից առևանգված Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը։