Մարադոնայի որդին կարծում է, որ իր հորը սպանել են
Լեգենդար ֆուտբոլիստ, 1986 թվականի աշխարհի չեմպիոն, Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Դիեգո Մարադոնայի որդին՝ Դիեգո Արմանդո Մարադոնա կրտսերը, հայտարարել է, որ հորը սպանել են: Այս մասին հայտնում է Marca-ն։
«Կա բաց հետաքննություն. մենք՝ նրա երեխաները, իսկապես հավատում ենք արգենտինական արդարադատությանը։ Ես կարծում եմ, որ դա այդպես չպետք է ավարտվեր։ Նրանք սպանեցին իմ հորը։ Դա իմ գործը չէ, որ մեղադրանք առաջադրեմ և ասեմ, թե ով է դա արել, բայց eս ենթադրություններ ունեմ այս մասով:Նա մնաց ճակատագրի ողորմությանը, երբ ինչ-որ բան կարելի էր անել: Ես ինքս ինձ խոստացել եմ, որ մինչև վերջին օրը կպայքարեմ արդարության համար»,- ասել է Մարադոնա կրտսերը։
2022 թվականին Արգենտինայի դատախազները հետաքննություն են սկսել ութ բժիշկների նկատմամբ։ Նրանք մեղադրվում էին Մարադոնայի սպանության մեջ։ Ըստ ցուցմունքների, որոնք դատախազները կարողացել են ձեռք բերել այն մարդկանցից, ովքեր այցելել են Մարադոնայի տուն, նրա բնակության վայրը չի համապատասխանում խոշոր վիրահատությունից հետո անձի համար անհրաժեշտ խնամքի չափանիշներին:
Մարադոնան մահացել է 61 տարեկան հասակում 2020 թվականի նոյեմբերի 25-ին։ Պատճառը սրտի սուր անբավարարությունն էր, որը հանգեցրեց թոքային այտուցի։