Պենտագոնի ղեկավարը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում. NBC
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը չորս օր է անցկացրել հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում, գրում է NBC-ն՝ վկայակոչելով երկու անանուն պաշտոնյաների։
Հոսպիտալացումը տեղի է ունեցել հունվարի 1-ին. 70-ամյա նախարարի ախտորոշումը չի բացահայտվում։ Հաղորդվում է միայն, որ հոսպիտալացումը պայմանավորված է «բժշկական միջամտությունից» հետո առաջացած բարդություններով։