Համալրվել է Սեւան համայնքի կոմունալ ավտոմեքենաների պարկը
Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքը, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2»-ի շրջանակներում, ձեռք է բերել տեխնիկական հերթական միջոցները։
Ինչպես տեղեկանում ենք Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, դեռեւս համայնքապետարանը 2022 թվականին դիմել էր «Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին»` Սեւան համայնքի կարիքների համար ձեռք բերելու կոմունալ յոթ տրանսպորտային միջոց:
«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցով իրականացվող «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման» ծրագրով 2023 թվականին Սեւան համայնքը ստացել է JCB մակնիշի բուլդոզեր, 2 թեթեւ տրակտոր, բազմաֆունկցիոնալ մինի ամբարձիչ, ավտոգրեյդեր- JCB 1 հատ:
Ծրագրի նպատակն է` բարելավել համայնքային ենթակառուցվածքները եւ մատուցվող ծառայությունները, ինչպես նաեւ՝ նպաստել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Ծրագրով նախատեսված կոմունալ մյուս տրանսպորտային միջոցները Սեւան համայնքը կստանա 2024 թվականին: