Երիտասարդը մահացել է նոթբուքով լոգանք ընդունելիս
Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Ուսոլյե Սիբիրսկոյե քաղաքի 26-ամյա երիտասարդը նոթբուքով լոգանք ընդունելու ժամանակ մահացել է: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ըստ նախնական վարկածների՝ երիտասարդը լոգանք ընդունելու ժամանակ ջուրն է գցում նոթբուքը և հոսանքահարվում:
Երիտասարդի մահվան հանգամանքը ստույգ պարզելու համար նշանակվել է դատական փորձաքննություն: