Մեր քաղաքացիների անհավանական հնարքները, տրանսպորտի ապահովություը, Շուշան Պետրոսյանի գրառումը, տարվա լավագույն մարզիկի ընտրությունը. Ֆեյսբուքը՝ երեկ
Տաք հագնվեք, եղանակը այլևս առաջվանը չէ: Օրվա խորհուրդ:
Երեկվա որոշ ստատուսներ և իմ փոքրիկ քայլերթը քաղաքում ինձ մի հարցի առջև կանգնեցրեցին: Ինչո՞ւ մեր գեղասահաքը զարգացած չէ: Առաջին ձնից հետո ամեն տարի մեր քաղաքացիները սառույցոտ մայթերի վրա այնպիսի անհավանական էլեմենտներ են անում սառույցի վրա, այնպիսի թռիչքներ են կատարում, որպեսզի չհայտնվեն գետնին, որոնք շատ բարձր են գնահատվում գեղասահքում: Մի խոսքով, ոչինչ ինքնանպատակ չէ. այս կերպ զարկ ենք տալիս ազգային սպորտին:
Երեկ իրենց մասին կրկին հիշեցրեցին ուղևորափոխադրողները: Այս անգամ նրանք գործադուլ չէին անում: Շնորհավորում եմ ֆանտաստ գրողներին ևս մեկ ֆանտաստիկ միտք գրքի նրանց կողմից: Հիմա էլ ամեն անգամ տրանսպորտ նստելուց պետք է կյանքներս ապահովվագրենք. մարդ ես էլի 50/50-նա, մեկ էլ տեսար ու մահացանք, գոնե հետագա ծախսերը ընտանիքի վրա չթողնենք:
Շուշան Պետրոսյանը գրառում էր կատարել: Չեմ ասում, որ ուրախանաք ես մարդ եմ ման գալիս, ով հստակ կբացատրի այդ գրառման նպատակն ու իմաստը: Խոստովանեմ մի քանի անգամ կարդացել եմ, բայց այդպես էլ այդ հոգեհույզ գրված տողերի վերջնական իմաստը իմ համար անհասանելի մնաց: Ես էլ ասում եմ մեր շատ օրենքներ խի՞ չեմ հասկանում: Փաստորեն, այսպես ամեն ինչ էմոցիոնալ է այնտեղ գրվում:
Տարվա լավագույն մարզիկ: Հա, մենք այսպիսի մրցանակաբաշխություն էլ ունենք: Բայց, որ ունենք, ի՞նչ: Մի քանի հոգի առավոտյան արթնանում են ու «Փուչիկն ընկավ սեղանի տակ, մի օր, մի օր գըմփ»-ով ընտրում են այդ տարվա լավագույն մարզիկներին: Հեշտ, էժան, այ, որակի մասին չեմ կարա ոչինչ ասեմ:
Էդգար Խաչատրյան. Ֆեյսբուք