Երևան, 02.Մայիս.2024, 00:00 |
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հա... Եթե առաջարկն ընդունվի, ՎՎԾ-ն կշարունակի մնալ ... Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարմ... Սպանություն` Հրազդանի կիրճում գործող ռեստորան... 2022-ի համեմատությամբ 2023-ին դրական լուծում ... Ինչպես է վաղ առավոտյան ոստիկանությունն ուժ կի... ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությու... Կիրանցում ամենուր ոստիկաններ են (տեսանյութ) 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվ... Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս ... Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW... ՀՀ-ում տարածված մողեսների տեսակներն անվտանգ ե... Իշխանությունները վախեցած են Բագրատ Սրբազանից.... Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանո... ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ»... Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ... ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 ... Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվո... ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ ք... Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը․ Բագրատ... «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը... ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել ե... Լոռու մարզում գործող կարի ֆաբրիկայից 39-ամյա ... «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները... Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տա... Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օր... Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկա... Երևանի բուսաբանական այգում կառուցվում է Արցախ... Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև ... Երբ Փաշինյանը կիրանցցիներին անվանեց «սիրելի ք... Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն ... Գյուղից գյուղ գնալու համար պետք է անձնագիր ու... Կիրանցում բռնի ուժ են կիրառել երեխաների, կանա... Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստա... Անցյալում ձեզնից շատերը ոչինչ են եղել, իսկ այ... Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաննե... Ասում էին՝ դուք եք դեմներս կանգնել, դե կերեք,... ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն Սպանություն՝ հյուրանոցային համալիրի հարևանութ... Չեն վերադառնալու թիկնապահների՝ լրագրողներին, ... Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման ... Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ... Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնի... Դեպի Կիրանց մուտքը փակել են ուրալներով․ Ուղիղ... Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակ... Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղա... Ոստիկանները փակել են մուտքը դեպի Կիրանց Աստղագուշակ` մայիսի 2-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ավտովթար-վրաերթ՝ Երևանում. «Kia»-ն կոտրել է ա... Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում... Նավթի գները նվազել են ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության... Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծ... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Ինչ վիճակի են հասցրել պայքարի խորհրդանիշ՝ 96-... Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ վրաերթի ենթա... Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալի... Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմու... Հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանությ... Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յու... Զորամասերում ուսումնական ծրագրով նախատեսված պ... Ջուր չի լինելու Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն ... Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախ... ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր ... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հա... Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկ... Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում․ «... Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ ... Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պ... Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրակ... Խոշոր վթար՝ Արագածոտնի մարզում. ընտանիքի 4 ան... Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լա... Առաջնային սկլերոզացնող խոլանգիտ․ ախտանշանները... Ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրան... ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի... Թմրամոլության դեմ Վաղարապատի ոստիկանների պայք... «Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տ... Ի՞նչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազ... Իրինա Շեյքը ցույց է տվել, թե ինչպիսին է իր ան... Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆ... Հեյլի Բիբերը մեկնաբանել է Ջասթինի անհանգստացն... Սահմանազատված հատվածներում սահմանի պահպանությ... Անվտանգության ապահովման հարցում հույսներս պետ... Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ ... Գեղամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանն այցելել ... Չորս գյուղերի հարցի չլուծումը Ադրբեջանին ավել... Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են... Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ ... Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող... Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ ... Ինչի հիման վրա է սահմանազատումը. Նիկոլ Փաշինյ... «Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ... Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը մտադիր են... Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ

Ներքաղաքական պայքարը կարիք ունի նոր դեմքերի, նոր գաղափարների, նոր մեթոդաբանության. Արմեն Աշոտյան

«Հրապարակ»-ը հարցեր է ուղղել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին։ Հարցազրույցը՝ ստորև․

- Տեղեկացանք, որ խցում միայնակ եք մնում` ինչպե՞ս է անցնում Ձեր օրը, ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ եք կարդում, հետեւո՞ւմ եք քաղաքական անցուդարձին։

- Արդեն 6 ամիս է, ինչ կալանքս անցկացնում եմ մենախցում՝ սեփական դիմումի հիման վրա։ Միայնակ եմ, որպեսզի իմ նկատմամբ անառողջ ուշադրության ու չհիմնավորված խստությունների պատճառով չտուժեն իմ պոտենցիալ խցակիցները։ Ռուս մեծ պոետ Բրյուսովը գրում էր, որ կալանքը սահմանափակ տարածքում ժամանակի ավելցուկ է։ Գերնպատակս է՝ թե՛ այստեղ, թե՛ հետագայում ազատության մեջ, մնալ մարտունակ եւ մրցունակ՝ ե՛ւ հոգով, ե՛ւ մարմնով։ Ուստի շատ կարդում եմ, հաճախ՝ գրում, փորձում չմոռանալ նաեւ ֆիզիկականի մասին։ Ուշքումիտքս դրսում է՝ ընտանիքիցս մինչեւ հայրենիք։ Սեպտեմբերի 19-ին եւ դրանից հետո առայսօր հոգեվիճակս շատ ավելի ծանրացած է՝ հասկանալի պատճառներով։ Մշտապես կարդում եմ անգլալեզու քաղաքագիտական նյութեր, գեղարվեստականներից Բլոկի եւ Ախմատովայի հատորներն են ինձ ընկերակցում։ Ավարտում եմ Սամուել Հանթինգտոնի «Ո՞վ ենք մենք» աշխատությունը, հաջորդը Նասիմ Թալեբի «Skin in the game» գիրքն է լինելու։ Լրահոսի դեֆիցիտն առկա է։ Հեռուստաալիքներից «Երկիր Մեդիայի» անջատումից հետո քաղաքական լրահոսի միակ աղբյուրը «5-րդ ալիքն» է (պատկերացնում եմ, թե ոնց են մարզերում լվանում մարդկանց ուղեղները, երբ չկա արբանյակային կամ ինտերնետ TV): Փաստաբաններիս միջոցով ստանում եմ նաեւ նախորդ օրվա մամուլի մշտադիտարկումը։

- ՀՀ իշխանությունները շարունակում են պատրաստվել «խաղաղության պայմանագրին», թեեւ հայտարարում են, որ Ադրբեջանը նորանոր պայմաններ է առաջ քաշում։ Ձեր կարծիքով՝ ե՞րբ կկնքվի այդ պայմանագիրը եւ ի՞նչ պայմաններով։ Որո՞նք են լինելու մեր հաջորդ զիջումները։

- «Խաղաղության պայմանագրի» անվան տակ Փաշինյանը հերթական հակազգային գործարքն է եփում հայ ժողովրդի մեջքի հետեւում։ Զավեշտալի է իրեն «ժողովրդավար» հորջորջող իշխանությունների այսպիսի վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ, երբ Վաշինգտոնում, Մոսկվայում, Բրյուսելում կամ Փարիզում ավելի լավ են տեղեկացված այդ փաստաթղթի նախագծից, քան Երեւանում, Գյումրիում կամ Կապանում։ Զավեշտալի է նաեւ, երբ ադրբեջանական արտահոսքերն են դառնում տեղեկացվածության աղբյուր՝ հայ պաշտոնյաների պերճախոս ճոռոմաբանությունների ֆոնին։ Ինչ վերաբերում է նոր զիջումներին, ապա ակնհայտ է, որ քանի դեռ Փաշինյանն է ներկայացնում մեզ եւ մեր երկիրը, ադրբեջանական պահանջների ցանկը միայն ընդլայնվելու է։ «Տանք, որ հանգիստ ապրենք» բանաձեւը դավաճանությանը հավասար ինքնախաբեություն է։ Ադրբեջանի ու Թուրքիայի միակ նպատակն է, որ մենք չապրենք, ուստի տկար եւ անողնաշար նիկոլական Հայաստանը ոչ մի երաշխիք ունենալ չի կարող, քանի դեռ հրաժարվում է պաշտպանել սեփական շահերը։ «Զանգեզուրի միջանցք», «փախստականների վերադարձ», «անկլավներ»՝ այս ամենը ոչ թե բուն հիվանդությունն են, այլ ազգային անջատված ինքնապաշտպանական բնազդի հետեւանքներ, ախտանիշներ, սիմպտոմներ։

- Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ լարված, վերջերս ԱԽՔ Արմեն Գրիգորյանը չմեկնեց Մոսկվա` ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը, Փաշինյանը չմասնակցեց ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Ձեր կարծիքով՝ ո՞ւր են հասնելու հայ-ռուսական հարաբերությունները նման «փոխհրաձգությունների» պայմաններում, ի՞նչ հետեւանքներ կունենա դա Հայաստանի համար։

- Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրականացվող գեոպոլիտիկ շրջադարձը կարելի էր չդիտարկել որպես ցնորք, եթե Ռուսաստանն անհաջողություններ գրանցեր ուկրաինական պատերազմում եւ զիջեր դիրքերը գլոբալ դիմակայության մեջ: Սակայն պրոցեսները հակառակի մասին են վկայում։ Փաշինյանի պահվածքը, իրոք, աննախադեպ է․ Հայաստանը դառնում է աշխարհի միակ երկիրը, որ Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության ընթացքում ճամբար է փոխում, փոխանակ իրացներ ոսկերչական ճշգրտության դիվանագիտական աշխատանք կամ առավել հավասարակշռված լիներ, ինչպես Վրաստանը կամ Թուրքիան։ Անշուշտ, ՀԱՊԿ-ն դժվար է որակել որպես ամենաարդյունավետ ռազմաքաղաքական դաշինք։ Իհարկե, ահռելի է նաեւ Փաշինյանի մեղքը ՀԱՊԿ-ից կամ ՌԴ-ից ակնկալվող օգնությունը չստանալու մեջ։ Բայց եթե Փաշինյանի հիմնավորումները` ՀԱՊԿ-ից Հայաստանին ցուցաբերվելիք օգնության մասին բանաձեւը հետ կանչելու մասին, ճիշտ էին, ապա անհապաղ պետք էր աշխատանքից ազատել Արարատ Միրզոյանին, ով տվել էր իր համաձայնությունը դեռեւս Երեւանում անցյալ տարի քննարկված, բայց, Նիկոլի ասելով, Հայաստանի սահմանները չճանաչող փաստաթղթին։ Եթե այդ թուղթն այդքան վատն էր, ո՞նց կարելի է դրան ok տված մարդուն պահել ԱԳ նախարարի պաշտոնին։ Պարզ է, չէ՞, որ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացրել է իրավիճակը։
Իսկ հիմա էլ ավելի ցուգցվանգային է Փաշինյանի վիճակը։ Եթե նա ստորագրի Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մեկ տասնյակից ավելի որոշումները, որոնք, վստահաբար, ՌԴ- Արեւմուտք պայքարի դրոշմն են կրում, ապա ջուրը կգցի Արեւմուտքին հաճոյանալու իր ջանքերը։ Իսկ եթե չստորագրի, կստացվի, որ Հայաստանը ոչ միայն բոյկոտում է ՀԱՊԿ աշխատանքները, այլեւ խոչընդոտում դրանք՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով։

- Հայաստանում աճում է քաղբանտարկյալների թիվը, մեղադրանք են առաջադրում «բռնության կոչերի» համար, ինչո՞ւ է իշխանությունը բանտարկում քաղաքական ընդդիմախոսներին։

- Ճակատագրի դառը հեգնանք է, որ այսօր մոտ 50-ական հայ քաղբանտարկյալ կա թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի բանտերում։ Իրականում սա օրինաչափ է՝ ազատազրկել այն մարդկանց, որոնք դեմ են հայկական շահերի հաշվին Հարավային Կովկասի վերաֆորմատավորմանը։ 2018-ից հետո Փաշինյանի իշխանությունը խարսխված է ստի վրա, բայց 44-օրյա պատերազմից հետո միայն ստով պահել իշխանությունը՝ չի ստացվի, եւ նիկոլական իշխանությունները փորձում են աճեցնել ու հենվել երկրորդ ոտքի՝ վախի մթնոլորտի վրա, մանավանդ որ Արեւմուտքն այս փուլում համարժեք չի արձագանքում Հայաստանում մոլեգնող հակադեմոկրատական տեռորին, քանզի Փաշինյանն իրականացնում է իրենց գեոպոլիտիկ շահերից բխող քայլեր։ Այսինքն, նա քարտ-բլանշ ունի՝ ներսում անելու ինչ ուզում է, քանի դրսում անում է` ինչ իրենց պետք է։ Սակայն սա էլ է ժամանակավոր։ Զելենսկու օրոք ուկրաինական կոռուպցիայի ու ժողովրդավարական հետընթացի մասին արեւմտյան մամուլի շատացող հրապարակումները՝ վկա։ Միակ արդյունավետ միջոցը՝ բռնաճնշումներին դիմակայելու, չվախենալն է։

- Ոչ ոք չէր սպասում, որ Արցախի կորստից հետո ընդվզումի ալիք չի լինի, ինչո՞ւ այսպես եղավ, ի՞նչ պետք է անեն ընդդիմությունը եւ հասարակությունը։ Քաղաքական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

- Ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունն առկա օրակարգով եւ մեթոդաբանությամբ վաղուց հասել է իր մաքսիմումին։ Մշտապես անելով նույնը՝ հնարավոր չէ ակնկալել այլ արդյունք։ Ներքաղաքական պայքարը կարիք ունի նոր դեմքերի, նոր գաղափարների, նոր մեթոդաբանության։ Երեւանի վերջին ընտրություններն ապացուցում են, որ եթե ազգային ուժերը այս խնդիրն ինքնուրույն չլուծեն, որակով եւ հնարավորինս արագ, քաղաքական դաշտում կամրապնդվեն նիկոլական լաբորատորիաներում բուծված, նույնքան մանկուրտ գրպանային խոսացող գլուխներ։ Հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին սկիզբ առած իշխանամետ խոսակցություններն այդ մասին են։

- Բրյուսելի եւ Մոսկվայի հարթակներից տեղափոխվեցին տետատետ ֆորմատի` Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, փոխվարչապետների մասնակցությամբ։ Սա ի՞նչ հետեւանքներ կունենա։

- Բանակցային ֆորմատների շուրջ պայքարը, իհարկե, կարեւոր է, բայց չմոռանանք, որ Նիկոլի ղեկավարությամբ Հայաստանը ոչ մի բանակցային ձեւաչափում մրցունակ լինել չի կարող։ Ինչպես Կռիլովի հայտնի առակում․ «А вы, друзья, как ни садитесь, Всё в музыканты не годитесь»: Անշուշտ, երկկողմ ֆորմատն ամենավտանգավորն է՝ արդեն քանիցս մատնանշած պատճառով․ առանց միջազգային երաշխիքների ու դերակատարների Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի տալն ինքնասպանություն է։ Հայ- ադրբեջանական հարաբերությունները գերտերությունների բախման խաղատախտակին դնելը՝ նույնպես։ Թե ինչ է ստացվում, երբ Փաշինյանն Ալիեւի հետ ուղիղ է բանակցում, հայտնի է Դուշանբեի խորհրդանշական վերելակից․ մենք կորցրինք Արցախը։ Ուստի «լիֆտ 2»-ը բերելու է Հայաստանի վերջնական ոչնչացման։

դիտվել է 119 անգամ

Այս թեմայով

Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հա... Եթե առաջարկն ընդունվի, ՎՎԾ-ն կշարունակի մնալ ... Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարմ... Սպանություն` Հրազդանի կիրճում գործող ռեստորան... 2022-ի համեմատությամբ 2023-ին դրական լուծում ... Ինչպես է վաղ առավոտյան ոստիկանությունն ուժ կի... ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությու... Կիրանցում ամենուր ոստիկաններ են (տեսանյութ) 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվ... Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս ... Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW... ՀՀ-ում տարածված մողեսների տեսակներն անվտանգ ե... Իշխանությունները վախեցած են Բագրատ Սրբազանից.... Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանո... ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ»... Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ... ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 ... Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվո... ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ ք... Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը․ Բագրատ... «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը... ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել ե... Լոռու մարզում գործող կարի ֆաբրիկայից 39-ամյա ... «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները... Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տա... Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օր... Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկա... Երևանի բուսաբանական այգում կառուցվում է Արցախ... Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև ... Երբ Փաշինյանը կիրանցցիներին անվանեց «սիրելի ք... Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն ... Գյուղից գյուղ գնալու համար պետք է անձնագիր ու... Կիրանցում բռնի ուժ են կիրառել երեխաների, կանա... Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստա... Անցյալում ձեզնից շատերը ոչինչ են եղել, իսկ այ... Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաննե... Ասում էին՝ դուք եք դեմներս կանգնել, դե կերեք,... ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն Սպանություն՝ հյուրանոցային համալիրի հարևանութ... Չեն վերադառնալու թիկնապահների՝ լրագրողներին, ... Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման ... Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ... Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնի... Դեպի Կիրանց մուտքը փակել են ուրալներով․ Ուղիղ... Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակ... Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղա... Ոստիկանները փակել են մուտքը դեպի Կիրանց Աստղագուշակ` մայիսի 2-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ավտովթար-վրաերթ՝ Երևանում. «Kia»-ն կոտրել է ա... Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում... Նավթի գները նվազել են ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության... Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծ... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Ինչ վիճակի են հասցրել պայքարի խորհրդանիշ՝ 96-... Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ վրաերթի ենթա... Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալի... Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմու... Հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանությ... Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յու... Զորամասերում ուսումնական ծրագրով նախատեսված պ... Ջուր չի լինելու Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն ... Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախ... ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր ... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հա... Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկ... Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում․ «... Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ ... Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պ... Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրակ... Խոշոր վթար՝ Արագածոտնի մարզում. ընտանիքի 4 ան... Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լա... Առաջնային սկլերոզացնող խոլանգիտ․ ախտանշանները... Ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրան... ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի... Թմրամոլության դեմ Վաղարապատի ոստիկանների պայք... «Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տ... Ի՞նչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազ... Իրինա Շեյքը ցույց է տվել, թե ինչպիսին է իր ան... Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆ... Հեյլի Բիբերը մեկնաբանել է Ջասթինի անհանգստացն... Սահմանազատված հատվածներում սահմանի պահպանությ... Անվտանգության ապահովման հարցում հույսներս պետ... Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ ... Գեղամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանն այցելել ... Չորս գյուղերի հարցի չլուծումը Ադրբեջանին ավել... Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են... Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ ... Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող... Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ ... Ինչի հիման վրա է սահմանազատումը. Նիկոլ Փաշինյ... «Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ... Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը մտադիր են... Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ
Ամենաընթերցվածը
website by Sargssyan